Քարվանսարա հյուրանոցա-ռեստորանային համալիր - VIP Catalog - VIP Catalog

Քարվանսարա հյուրանոցա-ռեստորանային համալիր

16:05 / 20.02.2018








Տավուշի մարզ, ք. Իջևան
Հեռ. +(374 94) 47 97 87
Էլ. փոստ՝ qarvansara-ijevan@mail.ru

www.qarvansara.am

 


«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Bonus card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
10% ԲՈՆՈՒՍՈՎ:

 


Քարվանսարա հյուրանոցա—ռեստորանային համալիրը գտնվում է Տավուշի գեղատեսիլ ու գողտրիկ մարզկենտրոն Իջևան քաղաքում: Այն տեղակայված լինելով Իջևան—Թիֆլիս մայրուղու վրա`միաժամանակ զբացեցնում է Աղստև գետի ձախ ափը: Համալիրը կրում է Իջևան քաղաքի նախկին անվանումը`Քարվանսարա: Ճիշտ է,այն գտնվում է քաղաքին շատ մոտ,բայց համալիրն ինքն իրենով վայրի բնության հետ միաձուլված,առանձնացված մի անկյուն է: Համալիրն օժտված է յուրօրինակ հմայքով: Բնության վայրի գեղեցկությունն ու ժամանցի ժամանակակից պայմանները իրար լրացնելով`անմոռանալի կդարձնեն հյուրերի հանգիստը: Աղստև գետին կից ստեղծվել են նաև արհեստական լճակներ,որոնք այցելուներին կզարմացնեն բազմատեսակ ձկների առկայությամբ: Իսկ ահա բնության մի մասնիկ զգալու համար բավական է լինել պտղատու և դեկորատիվ ծառերով հարուստ այգում,քայլել զբոսանքի համար նախատեսված արահետներով:

Թռչունների սիրահարները ևս իրենց բավարարված կզգան`տեսնելով շենքի տանիքին բույն դրած ծիծեռնակների բազմաթիվ ընտանիքների: Այս ամենին գումարվում են նաև այն բոլոր զարմանահրաշ համայնապատկերները ,որոնք բացվում են համալիրից տարբեր ուղղություններով նայելիս:

Համալիրն ունի`600 անձի համար նախատեսված հարսանյաց սրահ, 30 և 150 անձանց համար նախատեսված դահլիճներ`տարբեր տոնակատարությունների անցկացման համար,առանձին ճաշասենյակներ,փակ լողավազան,սաունա,խաղասրահ և իհարկե հյուրանոցային սենյակներ:

Համալիրի բարյացակամ անձնակազմը և բարձր որակի սպասարկումը կնպաստեն հյուրերի հանգիստը լավագույնս կազմակերպելու համար:

Քարվանսարա հյուրանոցա-ռեստորանային համալիր
ի ամբողջական ինֆորմացիան տեսնելու համար այցելեք հետևյալ հղումով ավելին


2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: