ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸ ԹՎԵՐՈՎ

00:00 / 15.07.2010
Մարդ արարածը իրոք զարմանալի օրգանիզմ ունի: Այսօր գիտությունը և նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ներթափանցել մարդու օրգանիզմի ամեն մի անկյուն: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին:


• Մարդը բաղկացած է ավելի քան 100 000 000 000 000 բջիջներից (կարդացվում է 100 տրիլիոն):
• Մարդու 60 %-ը կազմում է ջուրը, որն իհարկե հավասարապես չի բաշխված: Այպես, Ճարպային հյուսվածքներում այն կազմում է 20 %, ոսկորներում 25 %, լյարդում 70 %, մկաններում 75 %, արյան մեջ 80 %, իսկ ուղեղում 85 % : Նայելով այս թվերին` զարմացնում է մի փաստ, որ հեղուկ արյան մեջ ջրի տոկոսն ավելի քիչ է, քան պինդ ուղեղի: Բայց այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ ջրի պահպանման ձևը: Հայտնի է, որ մեդուզաները 98-99 %-ով բաղկացած են ջրից, բայց չէ որ նրանք չեն լուծվում ծովում և միանգամայն շոշափելի են:
Մարդու քաշի 40 %-ը բաշխվում է հետևյալ կերպ. սպիտակուցներ 19 %, ճարպեր և ճարպանման նյութեր 15 %, հանքային նյութեր 5 %, ածխաջրեր 1 %:
• Մարդու օրգանիզմի ամենակարևոր տարրերից են` թթվածինը, ածխաթթու գազը, ջրածինը և ազոտը, որոնք հասուն մարդու օգանիզմում կազմում են մոտ 70 կգ: Քիչ չէ նաև կալցիումի և ֆոսֆորի քանակությունը` մոտ 2 կգ, որոնք մտնում են ոսկորի բաղադրության մեջ: Կալիումի, ծծումբի, նատրիումի, քլորի քանակությունը հասնում է մի քանի տասնյակ գրամի: Երկաթի քանակը հնդամենը 6 գրամ է, բայց այն գտնվելով հեմոգլոբինի մեջ և մեծ նշանակություն ունի մարդու համար:
• Որքան էլ որ զամանալի է, մարդու ոսկորների ճիշտ քանակը հնարավոր չէ նշել: Տարբեր մարդկանց մոտ այն տարբեր է: Մարդկանց 20 %-ի մոտ ողների քանակի շեղումներ կան: Յուրաքանչյուր 20 մարդուց մեկն ունի ավելորդ կող: Պետք է նշել նաև, որ տարիքի հետ որոշ ոսկորներ սերտաճում են, և այդ իսկ պատճառով հաճախ դժվար է լինում հաշվել: Ընդհանուր առմամբ ընդունված է նշել, որ մարդ ունի 200 մոտ ոսկորներ:
• Ամենաերկար ոսկորը` ազդրի ոսկորն է, որը կազմում է մարդու հասակի 27,5 %-ը:Ամենափոքր ոսկորը գտնվում է մարդու ականջի մեջ, որն այպես կոչված ներքին ականջին է փոխանցում ձայնային ալիքների տատանումները և ավելացնում այդ ալիքների ճնշումը: Այդ ոսկորի երկարությունը կազմում է 3-4 մմ:

• Ամենափոքր մկանը նույնպես գտնվում է ականջի մեջ, որն ի դեպ կարգավորում է ամենափոքր ոսկորի աշխատանքը:
• Նշել մկանների ճշգրիտ քանակը անհնար է: Մասնագետները նշում են 400-ից 680 մկան: Համեմատության համար ասենք, որ մորեխն ունի 900 մկան, իսկ թրթուրների որոշ տեսակներ ունեն մոտ 4000 մկան: Հասուն տղամարդու մկանները կազմում են ընդհանուր քաշի 40 %-ը, իսկ կանանց մոտ 30 %-ը:
• Հանգիստ,պառկած վիճակում մադն օրվա նմեջ օգտագործում է 400 - 500 լիտր թթվածին, րոպեում կատարելով 12 - 20 շնչում և արտաշնչում:
• Գարնանը մարդու շնչառությունը 1/3-ով ավելի արագ է, քան աշնանը:








2010-2014 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է: