Վահագնի բնակելի թաղամաս

Վահագնի բնակելի թաղամասը արևմտյան չափանիշներով կառուցված առանձնատների և բարձրակարգ տների թաղամաս է` կառուցված Երևանի կենտրոնից ընդամենը 11 կմ հեռավորության վրա: Արդեն կառուցվել և սեփականատերերին են հանձնվել 200-ից ավելի բարձրակարգ տներ: Այս անվտանգ և լավ կառուցապատված թաղամասը գտնվում է քաղաքի աղմուկից հեռու, Արարատ Վելլի Ակումբի հարևանությամբ` բացօթյա մեծ առաջնակարգ ակումբ Երևանի արվարձանում: Ակումբում կա գոլֆի հիանալի դաշտ, թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտ, մանկական հրապարակ, երկու տաքացվող լողավազաններ մեծահասակների և երեխաների համար, ինչպես նաև ռեստորան: Վահագնի թաղամասը հիմնադրվել է հայկական սփյուռքի լավագույն ներկայացուցիչներից մեկի` պարոն Վահագն Հովնանյանի կողմից:


Հովնանյան ինտերնեյշնլ-ի կողմից նախագծված և կառուցված Վահագնի թաղամասում նախատեսվում է ունենալ ճարտարապետական յուրօրինակ լուծումներով 700 առանձնատուն և 2300 բնակարան՝ քաղաքին հատուկ ենթակառուցվածքներով ու հարմարություններով։
Կառուցումը կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում և իրականացվում է հմուտ ու փորձառու շինարարների թիմի կողմից։ Նորակառույց բնակարանների համար Հովնանյան ինտերնեյշնլ-ը տալիս է 10 տարվա երաշխիք:

Թաղամասի բնութագիրը

•    Պարսպապատ թաղամաս՝ շուրջօրյա (24 ժամ/7 օր) անվտանգության ծառայությամբ
•    Ընդհանուր օգտագործման տարածքների և բակերի կանաչապատում և սպասարկում (տնատերերի վճարների հաշվին)
•    Մարգագետիններ՝ ոռոգման ցնցուղային համակարգերով
•     “Արարատ վալլի” քաղաքամերձ ակումբի հարևանություն (մեծ և փոքր գոլֆի դաշտեր, լողավազաններ երեխաների և մեծահասակների համար, թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի և շաֆլբորդի խաղադաշտեր)
•    Բացօթյա ռեստորան՝ ճաշատեսակների, նախուտեստների, արևադարձային և էկզոտիկ խմիչքների մեծ տեսականիով

Վահագնի բնակելի թաղամասը Հայաստանում կառուցված առաջին բնակելի համալիրն է, որն իր բնակիչներին մատչելի գներով տրամադրում է ավարտուն բնակելի շինություններ և կենցաղային ծառայությունների բարձրորակ ու ապահով ենթակառուցվածք։ Շինարարական ժամանակակից տեխնոլոգիաները և որակյալ շինանյութերն ապահովում են թաղամասի կենցաղային բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու հեռահաղորդակցության համակարգի անառարկելի գերազանցությունը:
Վահագնի թաղամասում ենթակառուցվածքային բոլոր տարրերը, ներառյալ խողովակները և էլեկտրական մալուխները, ստորգետնյա տեղադրություն ունեն։ Դրանով ոչ միայն հավելյալ ապահովություն է երաշխավորվում, այլև իրականացվում է ենթակառուցվածքային տարրերի պահպանումը ժանգոտումից։

Հաճախորդների նկատմամբ ունեցած մեր պարտավորությունները չեն սահմանափակվում միայն տների վաճառքով. մենք ստեղծել ենք, օրինակ, Վահագնի թաղամասի տնատերերի ասոցիացիա, որը պատասխանատու է տների  շահագործման և ներտնային ծառայությունների մատուցման պատշաճ մակարդակի ապահովման համար՝ բնակիչների կյանքը թաղամասում դարձնելով ավելի թեթև ու հաճելի։  Ասոցիացիայի պարտականություններն են՝
•    ընդհանուր օգտագործման տարածքների (ճանապարհներ և փողոցներ) կանաչապատում
•    աղբահանություն
•    անվտանգության շուրջօրյա (24 ժամ/7 օր) ծառայություն
•    ձյունամաքրում
•    փոստի առաքում

Թաղամասի ընդհանուր օգտագործման տարածքներում և տնամերձ պարտեզներում կշարունակի գործել ծառերի տնկիների աճեցման և վերատնկման հատուկ ծառայությունը։ Լավ կազմակերպված ոռոգման համակարգը օգնում է գերազանց վիճակում պահելու կանաչապատ տարածքները։ Թաղամասի փողոցները և ընդհանուր օգտագործման տարածքները մաքրվում են ամեն օր։ Անձրևաջրերի հեռացման հատուկ համակարգը կանխարգելում է ճանապարհների վնասումը անձրևներից և ձյունից։ Անվտանգության շուրջօրյա (24 ժամ/7 օր) ծառայությունը, թաղամասի լուսավորությունը և հակահրդեհային համակարգն ապահովում են բնակիչների անվտանգությունը թաղամասի ամբողջ տարածքում։

Երկբնակարան (դուպլեքս) թաունհաուսներ
Երկու կամ երեք ննջասենյակով թաունհաուսները Վահագնի բնակելի թաղամասում տեղակայված են քառաբաժին կամ երկբաժին կառույցներում։  Թաունհաուսները կատարյալ են երիտասարդ ընտանիքների համար։
Մոտ 122-172 քմ ընդհանուր բնակելի տարածքով, նրբաճաշակ թաունհաուսների առաջին հարկում նախագծված է հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, գողտրիկ ետնաբակ, սանհանգույց և հարակից ավտոտնակ, իսկ երկրորդում` երկու կամ երեք ննջասենյակ, երկու լողասենյակ ու պատշգամբ։

Թաղամասի բոլոր տները գնորդին առաջարկվում են ավարտուն վիճակում՝ արտաքին ձևավորման և ներքին կահավորման (խոհանոցի և լողասենյակի) ստանդարտ հատկանիշներով, ջեռուցման և հովացման համակարգերով և հաղորդակցության անհրաժեշտ բոլոր միջոցներով։
Հաճախորդները հնարավորություն ունեն ներքին ձևավորումը փոխելու իրենց ճաշակին և նախասիրություններին համապատասխան։
Յուրաքանչյուր  թաունհաուս ունի լվացքատուն և փոքրիկ հողակտոր։

Անհատական նախագծով տներ
Ճարտարապետների և նախագծող ճարտարագետների մեր անձնակազմը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի կառուցելու Ձեր երազանքի տունը՝ ի լրումն առանձնատների 6 և բնակարանների 4 նախագծված տեսակների։ Գնելով մշակված (այսինքն՝ կառուցապատման համար պատրաստ և հաղորդակցության բոլոր միջոցներով ապահովված) հողակտոր՝ Դուք հնարավորություն կունենաք սեփական նախագծով կառուցելու այնպիսի մի տուն, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր կարիքներին։ Մենք կհոգանք կանաչապատման և հաղորդակցության բոլոր միջոցների տրամադրման համար:

“Արարատ վալլի” քաղաքամերձ ակումբ
Վահագնի բնակելի թաղամասի հարևանությամբ է գտնվում “Արարատ վալլի” քաղաքամերձ ակումբը՝ հայաստանցիների և նրանց հյուրերի սիրած հանգստավայրը: Քաղաքամերձ ակումբն ունի մեծ և մինի գոլֆի խաղադաշտեր, թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտեր, մեծահասակների և երեխաների համար նախատեսված լողավազաններ։
Ակումբը տրամադրում է մարզական հանդերձանք, որը կարելի է գնել կամ վարձակալել։  Քաղաքամերձ ակումբը հասարակության համար բաց է որոշակի անդամավճարով, սակայն մեր թաղամասի բնակիչներին ու նրանց հյուրերին տրվում է արտոնյալ մուտքի իրավունք։
Ակումբը երաշխավորում է ժամանցի ու հանգստի հաճելի մթնոլորտ:
Ակումբին անդամակցելու տարբերակների մասին տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ակումբի տնօրինությանը:

Առևտրի կենտրոն
Մենք ծրագրում ենք Վահագնի թաղամասում մոտ ապագայում կառուցել ժամանակակից առևտրի կենտրոն, որտեղ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունները հնարավորություն կունենան բացելու իրենց խանութներն ու գրասենյակները։ 
Առևտրի կենտրոնը կունենա ջերմակարգավորված առևտրային տարածք, ռեստորաններ, կինոթատրոն, դեղատուն, ֆիթնես կենտրոն, և այլն։ Սննդամթերքից և նրբաճաշակ հագուստից մինչև կահույք և տարատեսակ տեխնիկա՝ Ձեզ անհրաժեշտ ամեն բան կգտնեք այստեղ։

Միջազգային դպրոց QSI
Հովնանյան ինտերնեյշնլ-ը Վահագնի թաղամասում միջազգային դպրոց կառուցելու ծրագիր է մշակում։ Ուսումնական ծրագիրը, նորագույն դասագրքերը և ուսումնական նյութերը կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին։ Համակարգչային դասասենյակը սարքավորված կլինի ամենաարդիական տեխնոլոգիաներով։ Մարզական սարքավորումներն ու խաղահրապարակները կնպաստեն երեխաների ֆիզիկական զարգացմանը։
Շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսված են:

Հասցե` ք. Երևան, Գևորգ Չաուշի 50
Էլ. փոստ`marketing@hovint.am, sales@hovint.am
Հեռ`(37410) 390102
Ֆաքս` (37410) 399780
www.vahakni.com/

2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: