«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ - VIP Catalog - VIP Catalog

«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ









«Առողջ և երջանիկ ընտանիք» նախագծի շրջանակներում ընդգրկված
2 քարտապաններն էլ
կարող են օգտվել տվյալ  բժշկական կենտրոնի
որոշ ծառայություններից
 10% ԶԵՂՉՈՎ
:
Ներկայացված գնացուցակը արդեն իսկ զեղչված գնացուցակն է:




Հասցե՝ ՀՀ, Գյուրջյան 10, Երևան
Հեռ.՝     (+374 10) 64 59 00 (հիվանդանոց)            

              (+374 10) 63 25 10 (ծննդատուն)
Էլ. հասցե: aihaemer@arminco.com
www.sglmc.am

 

Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ. 86 – 06, 099 038 606

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց, որը կառուցվել է 1977 թ-ին և որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, համաձայն միջազգային ստանդարտների, համարվում է 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն, որի արդյունքում էլ իրենց զարգացումն են ստացել որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքները և ստեղծվել նորերը:
 
Բժշկական կենտրոնի մի շարք բաժանմունքներ, ինչպիսիք են` շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքները,  արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման
«Մագնետ» աստիճանի:
 
2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը:
 
Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնը ունի 20 բաժանմունք, 775 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով:

 





















2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: