ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - VIP Catalog - VIP Catalog

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ









«Առողջ և երջանիկ ընտանիք» նախագծի շրջանակներում ընդգրկված
2 քարտապաններն էլ կարող են օգտվել տվյալ
ապահովագրական ընկերությունից 

5-20 % ԶԵՂՉՈՎ:



Հեռ: (+374  94) 64 64 51
         
(+374  99) 64 64 51
          (+374 55) 55 82 34
Էլ. փոստ: demirchyanlevon@mail.ru


Ի՞նչ է ԱՊՊԱ-ն
 
ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է:  ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց  պատճառված գույքային և անձնական վնասները, սակայն ոչ ավելի քան յուրաքանչյուր պատահարի գծով ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը:
 
ՈՒ՞մ համար է ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր`
 
Հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատիրոջ (այլ օրինական հիմքերով տնօրինողի):
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`

- Սեփականատիրոջ անձնագիր
- Վարորդի անձնագիր և վարորդական վկայական
- Ավտոմեքենայի տեխանձնագիր
 
  Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ծածկույթը
 
1.  Անձնական վնասների դեպքում`
Մեկ ապահովագրական պատահարի համար` առավելագույնը 10 000 000 ՀՀ դրամ,
Յուրաքանչյուր տուժողի համար` առավելագույնը 3 300 000 ՀՀ դրամ
 
2.  Գույքային վնասների դեպքում`
Մեկ ապահովագրական պատահարի համար` առավելագույնը   1 800 000 ՀՀ դրամ: Եթե անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք և վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանված ապահովագրական գումարը, ապա.

- Յուրաքանչյուր տուժող կհատուցվի վնասների ընդհանուր գումարում իրեն պատճառված անձնական վնասների չափին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան 3 300 000 ՀՀ դրամ,
- Եթե տուժողներից մեկի (մի քանիսի) համար համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է 3 300 000 ՀՀ դրամը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները` այդ վնասներին համամասնորեն, բայց ոչ ավել քան 3 300 000 ՀՀ դրամ:

Պատվիրեք ԱՊՊԱ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

Ֆիզիկական անձանց և Իրավաբանական անձանց  համար


Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (Կասկո)

Ավտոմեքենայի գնումը շատ հաճելի և սպասված իրադարձություն է, որն իր հետ բերում է նոր հնարավորություններ և կյանքը լցնում նոր գույներով:
 
Բայց, ցավոք սրտի,  ժամանակակից կյանքը լի է բազմաթիվ վտանգներով` մեքենայի գողությունից մինչև տարաբնույթ պատահարներ, որում մեկ այլ վարորդի մեղավորության պատճառով կարող է հայտնվել նույնիսկ ամենափորձառու վարորդը:
 
Անտոմեքենաների ապահովագրությունն անսպասելի իրավիճակներում Ձեզ կօգնի պահպանել կայուն ֆինանսական վիճակ: Չէ որ ցանկացած վերանորոգում շատ ավելի մեծ գումար կկազմի, քան մեկ տարվա ապահովագրավճարը:
 
ԿԱՍԿՈ-ն Ձեր մեքենայի ապահովագրությունն է գողությունից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, երրորդ անձանց հակաօրինական գործողություններից, հրդեհից, պայթունից,  բնական աղետներից և այլնից:
 
ԿԱՍԿՈ պայմանագիրը կարող է ներառել նաև`
- Ավտոմեքենայի նստատեղերի քանակով դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության` երրորդ անձանց կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասի ապահովագրություն
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`

- Սեփականատիրոջ անձնագիր
- Վարորդի անձնագիր և վարորդական վկայական
- Ավտոմեքենայի տեխանձնագիր
 
Պատվիրեք ԿԱՍԿՈ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

Առողջության ապահովագրություն

Հայաստանում առողջության պահպանման հարցը քաղաքացիների կողմից բավարար ուշադրության չի արժանանում, այդ իսկ պատճառով նկատվում է բազմաթիվ հիվանդությունների երիտասարդացում:  Հասարակության մեջ առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելն այսօր անհրաժեշտություն է, քանի որ, ինչպես գիտենք, հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ և մատչելի է, քան բուժելը:
 
«ՌԵՍՈ»-ն նպատակ ունի բարձրացնել առողջության պահպանման վերաբերյալ քաղաքացիների իրազեկության մակարդակը:
 
Կանխարգելե’ք առողջական խնդիրները մինչ դրանց ի հայտ գալը: Կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակը առողջության ապահովագրությունն է, որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել բուժզննություն և գտնվել հանրապետության լավագույն մասնագետների հսկողության ներքո:
 
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է անհատական ապահովագրության ՌԵՍՈՄԵԴ փաթեթը:
 

Առողջության ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

 
 
«ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունը առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է հետևյալ բուժ. հաստատությունների և ատամնաբուժարանների հետ:
 
Պատվիրեք ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Մեզ շրջապատող աշխարհում  առկա են բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են հանդիսանալ դժբախտ դեպքերի առաջացման պատճառներ:
 

Այդ իսկ պատճառով «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերութունը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է դժբախտ դեպքերից ապահովագրության փաթեթներ: Դժբախտ դեպքերից ապահովագրության պայմանագիրը հնարավորություն է ընձեռում Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին ապահովել ֆինանսական կայունություն դժբախտ դեպքերի առկայության դեպքում:
 
Մենք բոլորս էլ ցանկանում ենք պաշտպանել մեր հարազատներին, սակայն քչերին է հաջողվում ապահովել դա: Իսկ դժբախտ դեպքերի ապահովագրության միջոցով դուք հնարավորություն եք ունենում միաժամանակ պաշտպանել Ձեր բոլոր հարազատներին:
 
Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր:

 
Պատվիրեք ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
 
Գույքի ապահովագրություն
 
ՀՐԴԵՀԻՑ, ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 
Յուրաքանչյուրն էլ ցանկանում է պահպնել այն գույքը, որն իր տնօրինման է անցել ժառանգաբար կամ որը նա ձեռք է բերել բազմաթիվ դժվարություններով: Այդ իսկ պատճառով քաղաքացիներն իրենց գույքի անվտանգության համար նախաձեռնում են որոշակի միջոցառումներ, ինչպես օրինակ` տեսախցիկների տեղադրում, հակահրդեհային համակարգի տեղադրում և այլն: Սակայն լինում են դեպքեր, երբ ամենալավ  անվտանգության համակարգը չի կարողանում ապահովել գույքը վնասումից: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը Ձեզ առաջարկում է ամբողջ աշխարհում լայն տարածում գտած գույքի ապահովագրության փաթեթներ, որոնք հնարավորություն կտան տարեկան փոքր ապահովագրավճարի դիմաց ծածկել այն ֆինանսական ծախսերը, որոնք առաջանում են պատահարի արդյունքում:



Գույքի ապահովագրությունը հնարավորություն է տալիս ապահովագրել Ձեզ պատկանող գույքը (բնակարան, գործարան, առանձնատուն, առևտրային շենքեր և այլն) տարաբնույթի ռիսկերից, մասնավորապես` հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, կայծակ և այլն: Գույքի ապահովագրության շնորհիվ Դուք հնարավորություն եք ստանում ծածկել այն բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք առաջանում են ապահովագրական պատահարի հետևանքով:
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ`

 
·     Ապահովադրի և սեփականատիրոջ անձնագրի պատճե
·     Սեփականության վկայական
·  Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման փաստաթուղթ (գնահատումը կարող է իրականացվել նաև ընկերության կողմից)
 
Պատվիրեք ԳՈՒՅՔԻ ապահովագրության պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

Ճանապարհորդության ապահովագրություն
 
Ճանապարհորդությունը միշտ շատ հաճելի իրադարձություն է և ամբողջովին լիցքաթափվելու և նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակներում հանգիստը վայելելու համար ավելի լավ է նախապես ձեռք բերել ճանապարհորդության ապահովագրություն: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ճանապարհորդության ապահովագրության պայմանագիրը հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհորդության  ընթացում ի հայտ եկած այնպիսի ծախսերից, ինչպիսիք են` անսպասելի հիվանդության կամ վնասվածքների, իրավաբանական օգնության տրամադրման, ուղեբեռի կորստի և նույնիսկ մահվան դեպքում հայրենադարձման հետ կապված ծախսերը:
 


Արտասահմանում ճանապարհորդության մեջ գտնվող անձանց (աջակցության) ապահովագրության ծրագիրը կազմված է 3 փաթեթից ` EASY,  COMFORT և  VIP:

Ապահովագրության վկայագրերը կնքվում են 3 օրից ոչ պակաս ժամկետով:

Աջակցության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճեն (անձնագրային տվյալներ):
 
Պատվիրեք ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ապահովագրության պայմանագիրը`
զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

ՌԵՍՈ ՏՈՒՐ
 
Առողջության ապահովագրություն

 
ՌԵՍՈ ՏՈՒՐ ծրագիրն իրենից ներկայացնում է ՀՀ տարածքում ճանապարհորդության ապահովագրություն: Այն նախատեսված է 5-30 օր ժամկետով ՀՀ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

ՌԵՍՈ ՏՈՒՐ ծրագի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`


 ·   Անձը հաստատող փաստաթղթի պատճեն (անձնագրային տվյալներ)
 ·   Հեռախոսահամար
 
ՌԵՍՈ ՏՈՒՐ ծրագի ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, եթե դրանում որևէ փոփոխություն է տեղի ունեցել:



Ծրագիրն իր մեջ ներառում է ամբուլատոր բուժօգնություն և բժշկի կանչի հնարավորություն, նշանակված դեղորայքի տրամադրում, 24 ժամյա անգլիախոս բժիշկ-խորհրդատուի խորհրդատվություն հեռախոսով, դժբախտ պատահարի արդյունքում առաջացած վնասվածքների դեպքում հիվանդանոցային սպասարկաման ապահովում, շտապօգնության ծառայության հնարավորություն, մարզերից բժշկական էվակուացիա:
 
Այս բաժնում բացակայում են պայմանագիրը վաղաժամկետ լուծման և դադարեցման պայմանները, քանի որ բաժինը գտնվում է մշակման փուլում:
 

Պատվիրեք ՌԵՍՈ ՏՈՒՐ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:

ՌԵՍՈ-ՏՈՒՆ
 
ՀՐԴԵՀԻՑ, ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 
ՌԵՍՈ-ՏՈՒՆ ապահովագրական ծրագիրը ենթադրում է անշարժ գույքի ներքին հարդարանքի ապահովագրություն, ներառյալ` դռների և պատուհանների կոնստրուկցիաները, էլեկտրահաղորդալարերի ցանցը, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարերը, ինչպես նաև ԱԳ-ում առկա գույքի ապահովագրություն:
 
Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել բնակարաններ, առանձնատներ և ամառանոցներ:
 
ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
Գույքն ապահովագրելիս ԱԳ-ի զննում, լուսանկարում և գնահատում չի իրականացվում,
շարժական գույքի ցուցակ չի կազմվում,
շարժական գույքի վնասի դեպքում նախատեսվում է մինչև 100.000 դրամի սահմաններում հատուցում:
Ապահովագրական պայմանագիր կարող են կնքել ինչպես ԱԳ սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական անձինք, այնպես էլ ի շահ ԱԳ սեփականատիրոջ գործող ցանկացած ֆիզիկական անձ:
        
 
ՌԵՍՈ-ՏՈՒՆ ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

Ապահովադրի անձնագրի պատճենը,
Սեփականատիրոջ (սեփականատերերի) անձնագրի պատճենը (եթե սեփականատերը տարբերվում է ապահովադրից),
Սեփականության վկայական:
 
Մանրամասների համար բեռնեք ՌԵՍՈ-ՏՈՒՆ ծրագրի բուլկետը:
 
Պատվիրեք ՌԵՍՈ-ՏՈՒՆ պայմանագիրը` զանգահարելով շուրջօրյա
(+374 94/99) 64 64 51 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության ցանկացած գրասենյակ կամ վաճառքի կետ:
 
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն
 
Ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի կապված է երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ:
 
Պատճառված վնասի ֆինանսական արտահայտությունը կարող է շատ բարձր լինել: Այդ իսկ պատճառով «ՌԵՍՈ»  ապահովագրական ընկերությունն առաջարկում է ձեռք բերել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրեր, որը Ձեզ կպաշտպանի նմանատիպ անկանխատեսելի ծախսերից:



2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: