ՆՈՎՈ-ՍՏՈՄ - VIP Catalog - VIP Catalog

ՆՈՎՈ-ՍՏՈՄ











Հասցե՝  Երևան Եզնիկ Կողբացու փող. 3 շենք,բն.1ա
Հեռ.՝ 010-53 44 76                                   
 աշխ. ժամեր՝  Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ (10:00-21:00)
Էլ-փոստ՝  novostom@gmail.com                                   
Կայք՝
  novostom.business.site

«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Discount card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
2% ԲՈՆՈՒՍՈՎ:

 
Մարդիկ դիմում են ատամնաբույժին նաև բերանի խոռոչի պրոֆիլակտիկ ստուգման համար, որից էլ կախված է նաև ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը: Այս հարցում շատ կարևոր է լնդերի առողջության դերը:

Մեզ մոտ ժամանակակից պարադոնտոլոգիան հագեցված է նորագույն սարքավորումններով, որոնց շնորհիվ մեր կենտրոնի լավագույն մասնագետները համալիր բուժման մոթոդներով ստանում են հնարավորինս լավագույն և կայուն արդյունքներ:

 Ճիշտ բուժումը բերում է արագ ապաքինում և շուրջատամնային առողջ հյուսվածքների պահպանում: Մենք նաև կսովորեցնենք մեր հիվանդներին ճիշտ խնամք տանել իրենց բերանի խոռոչի հիգիենայի մասին։

Կարիես
Ի՞նչ է ատամի կարիես ը և ինչպե՞ս է այն առաջանում: Կարիես ն առաջանում է մանրէների պատճառով, որոնք շատ են սիրում ածխաջրածիններ (շաքարավազ, կոնֆետ և այլն) և մեկուսի վայրեր, որտեղ նրանց չի կարող հասնել ատամի խոզանակը:
 
Մանրէները հավաքվում են ատամների մակերեսի ծածուկ անկյուններում և ուտում են ածխաջրածիններ` արտադրելով թթու, որն էլ քայքայում է ատամի էմալը: Այսպիսով ատամի վրա առաջանում է խոռոչ (կարիես), այստեղ հավաքվում են սննդի մնացորդներ, մանրէները շարունակում են բազմանալ և թթու արտադրել`դրանով նպաստելով ատամի խոռոչի մեծացմանը :
Իսկ ի՞նչ է նշանակում կարիես ի բուժում: Կարիես ի բուժումն իրենից ներկայացնում է ատամի քայքայված հյուսվածքների հեռացում և պլոմբավորում:
 
Շատ կարևոր է պարբերաբար  այցելել բժշկի և բացահայտել կարիես ը նախքան ցավի առաջանալը, որպեսզի կանխվի նրա բարդացումը (պուլպիտ, պերիոդոնտիտ): Կարիես ի բարդացման դեպքում գործը կհասնի Էնդոդոնտիային:

Պուլպիտ
Պուլպիտ, ատամի կակղանի (պուլպա) բորբոքում։ Հիմնական պատճառը վարակի թափանցումն է կակղանի՝ ատամների առաջընթաց ոսկրափուտի դեպքում, ինչպես նաև վնասվածքների և քիմ․ գրգռիչների (թթուներ, ֆորմալին և այլն) ազդեցությունից։ Հաճախ պուլպիտ զարգանում է որպես սուր պրոցես։ Հիմնական ախտանշանը նոպայաձև ցավերն են, որոնք ճառագայթվում են եռորյակ նյարդի ընթացքով և կարող են խթանել հարևան ատամների հիվանդությունները։ Պուլպիտը ժամանակին չբուժելու դեպքում կարող է առաջանալ պերիօդոնտիտ։

Պերիօդոնտիտը պերիօդոնտի (ատամի արմատի շրջոսկրի) բորբոքումն է: Այս դեպքում բորբոքման ախտընթացը  զարգանում է ատամի արմատի շրջոսկրի հատվածում: Ախտաբանական փոփոխությունների աստիճանով պայմանավորված տարբերում  են սուր և քրոնիկական պերիօդոնտիտներ, սուր` շճային, թարախային,   քրոնիկական` ֆիբրոզ, գրանուլացիոն և գրանուլեմատոզ տեսակի պերիօդոնտիտներ,  և քրոնիկական պերիօդոնտիտի սրացում:

Պերիօդոնտիտը կարիեսային ախտընթացի ամենավտանգավոր բարդությունն է: 
Քրոնիկական պերիօդոնտիտի ժամանակ բորբոքումը զարգանում է շատ դանդաղ, կարող է ընթանալ առանց բնորոշ ցավի և, որպես կանոն, սուր ընթացք չի ունենում: Պերիօդոնտիտի քրոնիկական ձևի դեպքում ամեն ինչ թույլ է արտահայտված, բայց կարող է ուղեկցվել այտուցով, լնդերի կարմրությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով, որն արդեն հատուկ է սուր ընթացքին: Պերիօդոնտիտի քրոնիկական ձևը վտանգավոր է նրանով, որ ատամի շուրջբոլորը անարգել զարգացող մանրէները թունավոր նյութեր են արտադրում, որոնք երկար տարիների ընթացքում, ուղղակի իմաստով, թունավորում են մարդու օրգանիզմը, դառնալով սրտի, երիկամների, հոդերի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ:    

Պերիօդոնտիտի առաջացման պատճառները

Պերիօդոնտիտի պատճառը մեծ մասամբ ինֆեկցիան է լինում, որը կարող է թափանցել պերիօդոնտի հյուսվածք կարիեսային խոռոչով, արմատի խողովակ` լնդային գրպանիկի միջով, կամ էլ արյան միջով (հեմատոգեն ուղի):
Պերիօդոնտիտի առաջացման պատճառ կարող է լինել նաև տրավման կամ էլ դեղորայքի գրգռիչ ազդեցությունը: Այդ դեպքում պերիօդոնտիտն անվանում են տրավմատիկ կամ թունավոր (դեղորայքային):

Ինֆեկցիայի, թունավոր նյութերի, դեղպատրաստուկների  գրգռիչ ազդեցության հետևանքով կամ տրավմաների ազդեցությունից  պերիօդոնտում բորբոքում է զարգանում: Այն հյուսվածքի այտուցի պատճառ է դառնում, իսկ քանի որ բորբոքային  հեղուկի հետհոսքը պերիօդոնտային հատվածում դժվարանում է, ապա ախտընթացն ուղեկցվում է կտրուկ արտահայտված ցավերով:

Ցավն անընդհատ ուժեղացող բնույթ է ունենում: Արդյունքում այդ հեղուկը ելք է գտնում կամ արմատի խողովակի միջով, կամ լնդային գրպանիկի, կամ ծնոտի վերնոսկրի տակով և սուր դրսևորումը հանդարտվում է: Մի շարք դեպքերում հնարավոր է, որ բորբոքումը սուր բնույթ չստանա և ախտընթացը քրոնիկական է դառնում: 

Պերիօդոնտիտը, ինչպես արդեն ասացինք, կարիեսի բարդություններից է, երբ ինֆեկցիան կարիոզ խոռոչից անցնում է դեպի պուլպան, որտեղից էլ այն  ներթափանցում է պերիօդոնտ և առաջացնում է տվյալ հիվանդությունը: Ատամը սկսում է շարժվել, ցավում է ամենաթեթև հպումից անգամ: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է:
Պերիօդոնտիտը կարող է ընթանալ նաև առանց ցավի, այդ դեպքում արմատի  շրջոսկրի ներծծում է տեղի ունենում, բորբոքային ախտընթացի պատիճավորում, ձևավորվում է գրանուլոմա,  (պարկիկ), որը հետագայում կարող է դառնալ կիստա-գրանուլոմա և կիստա,( բուշտ), որոնք առավել լուրջ բուժում են պահանջում ոչ միայն ատամը պահպանելու, այլև օրգանիզմի թունավորումը կանխարգելելու համար:
 Եթե մարդու մոտ պերիօդոնտիտով ախտահարված մի քանի ատամ կա, ապա մեծ է հավանականությունը ներքին օրգանների` երիկամների (գլոմերուլոնեֆրիտ), սրտի, հոդերի (ռևմատիզմ) հիվանդությունների առաջացման: 
Պերիօդոնտիտը հաճախ կարող է զարգանալ նաև անորակ բուժված արմատների խողովակների հետևանքով: Նման ատամները հաճախ ենթակա են հեռացման, եթե արմատները նորից բուժել հնարավոր չի լինում: Խողովակիկները մշակվում են հատուկ ասեղներով, հականեխիչ նյութերով, ուլտրաձայնով: Հաճախ դրա համար մի քանի այց է պահանջվում: Ատամի  փրկությունը հաճախ շատ կարևոր է լինում հետագա պրոթեզավորման համար:  

Ախտանշանները
Պերիօդոնտիտը, ինչպես նշեցինք, դրսևորվում է ատամի շուրջբոլորը սուր ցավերով, որն ուժեղանում է թեթև հպումից անգամ: Շրթունքը, թուշը, լնդերը ուռում են, ատամը շարժվում է, բերանից տհաճ հոտ է գալիս, երբեմն լնդերի վրա խուղակ է լինում:
Պերիօդոնտիտը լինում է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն:պերիօդոնտիտ

Ինֆեկցիոն պերիօդոնտիտ
Պերիօդոնտիտի զարգացման մեջ հիմնական <դերը> պատկանում է միկրոօրգանիզմներին և դրանց արտադրած թունավոր նյութերին: Դրանք պերիօդոնտ են թափանցում արմատի խողովակով, պարօդոնտային գրպանիկով կամ էլ հեմատոգեն ճանապարհով:
Միկրոօրգանիզմները և դրանց արտադրած թունավոր նյութերը, թափանցելով պերիօդոնտի  հյուսվածքի մեջ, վտանգավոր բորբոքում են առաջացնում:

Ոչ ինֆեկցիոն պերիօդոնտիտ
Այն զարգանում է հետևյալ պատճառներով
1.    Տրավմա
ա. միանգամից, սուր (հարված, խողովակները պլոմբելիս վնասվածք, պուլպիտը բուժելիս պերիօդոնտի վնասվածք, ատամներով ընկույզ կոտրելիս, կամ ոսկոր կրծելիս),
բ.  քրոնիկական միկրոտրավմա (ծխամորճ, փողային նվագարաններ, մատիտ, գրիչ կրծել, բարձր դրված պլոմբ և այլն):
2.    Դեղորայքի ազդեցություն
Երբ պերիօդոնտի մեջ ուժեղ ազդեցության դեղորայք է հասնում` արմատների խողովակները լայնացնելիս, դրանք մանրէազերծելիս և այլն:  

Բուժումը`
Պերիօդոնտիտի  բուժումը բազմափուլային է: Բուժման մեթոդները ընտրվում են պայմանավորված կոնկրետ դեպքով:  Կիրառվում են հատուկ մածուկներ, որոնք նպաստում են բուշտի, գրանուլեմայի ներծծմանը, ոսկրային հյուսվածքի վերականգնմանը:
Նշանակվում են նաև սուլֆանիլամիդային պատրաստուկներ ներընդունման ձևով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն, ինչպես նաև անալգետիկներ` ցավը հանգստացնելու համար: Բայց այս մեթոդները հիմնական համարել չի կարելի, քանի որ հիմնական բուժումը կատարում է ստոմատոլոգը:
Առաջին այցելության ժամանակ կատարվում է.
1.    Ախտորոշիչ ռենտգեն նկարահանում
2.    Ցավազրկում
3.    Կարիեսի բուժում
4.    Ատամնապսակից նեկրոտիկ պուլպայի հեռացում, արմատի խողովակիկների մաքրում հակասեպտիկ դեղորայքով
5.    Արմատի խողովակիկների երկարության չափում
6.    Այդ խողովակների մեխանիկական լայնացում (զուգահեռաբար դրանց լվացում մի քանի անգամ հակասեպտիկ դեղորայքով)
7.    Արմատի խողովակի մեջ հակասեպտիկ դեղամիջոցի ներարկում մինչև հաջորդ այցելությունը
8.    Ժամանակավոր պլոմբավորում:

Երկրորդ այցելության ժամանակ.
1.    ժամանակավոր պլոմբայի հեռացում
2.    Խողովակիկների մաքրում հակասեպտիկներով
3.    Որակյալ պլոմբավորում  գուտապերչով:

Սուր կամ քրոնիկ պերիօդոնտիտի մի շարք դեպքերում, երբ բուժման թերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են լինում, հարկ է լինում հեռացնել ատամը: Հեռացումը ցուցված է ոսկրային և փափուկ հյուսվածքներ բորբոքային ախտընթացի տարածումը կանխարգելելու համար, պատահում է, որ արագ հեռացնելը նույնիսկ ժամերի խնդիր է լինում: Երբեմն էլ քրոնիկական պերիօդոնտիտի դեպքում ատամն այնքան քայքայված է լինում, որ նրա անատոմիական ձևը վերականգնել հնարավոր չի լինում, կամ էլ արմատը որպես շտիֆտի հենարան օգտագործել հնարավոր չի լինում:
Միաժամանակ, ատամի հեռացումը ցուցված է նաև այն դեպքերում, երբ բարդացած պերիօստիտ է լինում և, որպեսզի բորբոքային հեղուկը դուրս գա, հարկ է լինում տվյալ ատամի արմատի վերին հատվածում լնդերի միջով շրջոսկրի կտրվածք անել: Նման միջամտությունը ցուցված է նաև փափուկ հյուսվածքի մեծ այտուցի դեպքում:
Վիրահատական միջամտության և դեղորայքային բուժման զուգակցումը հնարավորություն է տալիս արագ վերացնել բորբոքային ախտընթացը:


Օրթոպեդիկ ստոմատոլոգիան Վիրաբուժական ստոմատոլոգիան դա բերանի խոռոչի և դիմածնոտային հատվածի հիվանդությունների կանխարգելումն է, ախտորոշումը և բուժումը վիրահատական միջամտության օգնությամբ:
Հակառակ տարածված կարծիքի, թե վիրաբույժ ստոմատոլոգները միայն ատամ են հեռացնում և իմպլանտացիա անում, նրանք մեծ քանակությամբ բուժգործողություններ են իրականացնում, ներառյալ ատամների հեռացման վիրահատությունները, ընդհուպ մինչև պլաստիկ վիրահատություններ: 

Շնորհիվ ժամանակակից վիրաբուժական ստոմատոլոգիայի զարգացման բարձր մակարդակի, այսօր հնարավորություն է ստեղծվել պահպանել նաև անհուսալի ատամները: 
Վիրաբուժական ստոմատոլոգիան չի բացառում նաև ատամների հեռացումը: Սակայն ստոմատոլոգներն այդ բուժգործողությունը կատարում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ արդեն անհնար է ատամը փրկել կամ էլ երբ ինֆեկցված ատամը դառնում է այլ ավելի լուրջ հիվանդությունների պատճառ:

Երբ թերապևտիկ բուժումն անհրաժեշտ արդյունքը չի ապահովում, ատամը պահպանել հնարավոր է մի քանի մեթոդների օգնությամբ: Օրինակ, արմատի վերին հատվածի հեռացում (ռեզեկցիա), կամ արմատի ինֆեկցված հատվածի հեռացում (գեմիսեկցիա): Նման ձևով ատամը դեռ երկար ժամանակ կարող է ծառայել, պահպանելով իր ֆունկցիոնալ ակտիվությունը: Երբեմն հարկ է լինում հեռացնել իմաստության ատամները, որոնք սխալ են աճել և խանգարում են: Այդ դեպքում ատամը պետք է հեռացնի պրոֆեսիոնալ վիրաբույժ ստոմատոլոգը և հնարավոր բարդություւների վտանգը նվազագույնը կլինի: Վիրաբույժ ստոմատոլոգը հեռացնում է նաև ատամի արմատի մոտ տեղակայված բուշտը (կիստա):

Այժմ արդեն վիրաբուժական ստոմատոլոգիան սերտորեն համագործակցում է  և էսթետիկ վիրաբուժության, և օրթօդոնտիայի, և իմպլանտոլոգիայի հետ :
Ժամանակի հետ վիրաբուժական ստոմատոլոգիայում ավելի պահանջված են դառնում լնդերի հետ կատարվող կոսմետիկական բուժգործողությունները: Հատկապես հաճախակի են կիրառվում այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գինգիվոպլաստիկան,  լնդերի ռեցեսիայի վերացումը, վեստիբուլոպլաստիկան, ալվեոլային ելուստի շտկման բուժգործողությունները, ատամնապսակի հեռացումը և այլն: 
Բացի վերոհիշյալ բուժման մեթոդներից, վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է նաև իմպլանտացիայի նախապատրաստական աշխատանքներով: Երբ հայմորյան ծոցերը ոչ ստանդարտ տեղակայում ունեն, ծնոտի ոսկրերի ապաճում կամ մաշվածություն կա, ապա տվյալ արատների շտկում է կատարվում կամ էլ ոսկրի սերտաճում` հետագայում իմպլանտ տեղադրելու համար:
Ժամանակակից սարքավորումների և ցավազրկող դեղպատրաստուկների շնորհիվ վիրաբուժական բոլոր գործողություններն առանց ցավի են կատարվում և բացարձակապես անվտանգ են: 

Վիրաբուժական ստոմատոլոգիայում առավել տարածված վիրահատական միջամտությունը` իմաստության ատամների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում մյուս ատամենրի հեռացումը, բուշտերի վիրահատությունը, այլ ախտընթացների բուժումը, փափուկ հյուսվածքների տրանսպլանտացիան, ոսկրային հյուսվածքի նախաիմպլանտացիոն սերտաճումը և իմպլանտատների տեղադրումը հաջողությամբ կատարում են  «Նովոստոմ» ստոմատոլոգիական կլինիկայի բարձրորակ և փորձառու բժիշկ ստոմատոլոգները:

Իսկ ցավազրկող դեղորայքի ճիշտ ընտրությունը և պրոֆեսիոնալ անզգայացումը, ներառյալ ներարկվող  ցավազրկողը և առանց ասեղի անզգայացումը, պացիենտի համար հատուկ հոգեբանական հարմարավետություն են ապահովում:

Կլինիկայում հատուկ ուշադրություն է դարձվում ատամպահպանող վիրահատություններին. ատամի արմատի ամպուտացիա, պարօդոնտի կանխարգելում: Վիրաբույժ ստոմատոլոգի հիմնական խնդիրներից են բերանի խոռոչի ինֆեկցիայի վերացումը, իմպլանտների տեղադրումը, ճիշտ ատամնաշարի ձևավորումը:
Կլինիկայում, պացիենտի մոտ տհաճ զգացումները բացառելու համար, բազմափուլ անզգայացման մեթոդն է կիրառվում, որը ենթադրում է միջոցների անհատական ընտրություն` կապված անցկացվող բուժգործողության կոնկրետ պայմանների, պատրաստուկի բաղադրատարրերի հանդեպ պացիենտի ընկալունակության և այլ գործոնների հետ:

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամնա-ծնոտային համակարգի ամբողջականության խախտման ախտորոշմամբ, բուժմամբ և պրոթեզավորմամբ: Հիմնական խնդիրը ծամողական գործառույթի լիակատար վերականգնումն է: Սակայն կարևոր է ոչ միայն վերականգնել ատամնաշարի ամբողջականությունը, այլև վերադարձնել հմայիչ ժպիտը:

Ժամանակակից օրթոպեդիայում կիրառվում են օրգանիզմի հետ կենսահամատեղելի նյութեր, որոնց որակն անընդհատ կատարելագործվում է և դրանք հնարավորություն են տալիս արհեստական ատամներին բնական տեսք հաղորդել, ինչպես նաև, պացիենտի համար առավելագույնս հարմարավետություն ապահովել:  

Ստոմատոլոգիայում պրոթեզավորումն այսօր զարգացման բարձր մակարդակի վրա է, ատամնաշարի վերականգնման նպատակով հաջողությամբ կիրառվում են բազմաթիվ մեթոդներ, որոնցից են շարժական և անշարժ պրոթեզավորումները:
Շարժական պրոթեզները մարդը կարող է ինքնուրույն բերանից հանել (բյուգելային պրոթեզներ), իսկ անշարժները, բնականաբար, ոչ (ատամնաշապիկ, վինիրներ, իմպլանտ):
Ատամների պրոթեզավորումը  կատարվում է խիստ անհատական կարգով, հաշվի առնելով կլինիկական պատկերը և պացիենտի նախասիրությունները:

Նովոստոմ ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից սարքավորումներն ու նյութերը հնարավորություն են տալիս այս ոլորտում ևս հիանալի արդյունք ստանալ:

Կլինիկայում ատամների և ատամնաշարի պրոթեզավորումը կատարվում է բուժման առաջատար մեթոդներով, որոնք համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին, ֆունկցիոնալ և էսթետիկ պրոթեզներ պատրաստելու համար օգտագործվում են միայն ժամանակակից նյութեր, ինչպիսիք են` պոլիմերը, մետաղները, ցիրկոնիումը, կերամիկան, կոմպոզիտները և այլն:  Իսկ աշխատակիցները տիրապետում են բնագավառի առաջատար տեխնոլոգիաներին և ատամների ցանկացած բարդության պրոթեզներ պատրաստելու մեծ փորձ ունեն. մետաղակերամիկական, կամրջաձև պրոթեզներ, մետաղապլաստմասե և շարժական կոնստրուկցիաներ` մասնակի և լրիվ շարժական պրոթեզներ, բյուգելային պրոթեզներ և այլն:

Բժիշկներն ու ատամնատեխնիկները մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը կոսմետիկական պրոթեզներ պատրաստելու բնագավառում, մասնակցելով վարպետության դասերին, որոնք անցկացվում են ստոմատոլոգիական կոնֆերանսների շրջանակներում: Մեր մասնագետները մշտապես հետևում են գիտության առաջընթացին` նոր տեխնոլոգիաների յուրացման առումով, համապատասխանելու համար պացիենտների մշտապես աճող էսթետիկական և կոսմետիկական  պահանջներին:

































2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: