LORE Travel















Հասցե՝ ք. Երևան Չարենց 4 փ.
Հեո.՝ (+374 10) 575 123
         (+374 55) 753 753
         (+374 77) 753 753
         (+374 99) 753 753


«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Bonus card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
2%  ԲՈՆՈՒՍՈՎ:

 

«Լոռե Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջության ոլորտ մուտք է գործել 2011 թվականին: Կազմակերպությունը հայաստանյան զբոսաշրջային ոլորտում արդեն հասցրել է զբաղեցնել իր կայուն և ուրույն տեղը՝ շնորհիվ իր փորձառու և հմուտ մասնագետների, և, իհարկե, մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակազմի:

Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ընդարձակել է զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը՝ սպառողներին ներկայացնելով ավելի քան 40 տեսակ զբոսաշրջային ծառայություններ, այդ թվում՝ սոցիալական փաթեթի սպասարկում, հյուրանոցների առցանց ամրագրում, ներգնա և արտագնա զբոսշրջություն, ավիատոմսերի վաճառք, ամենօրյա տուրեր, կրոնական տուրեր, արկածային տուրեր, առողջարանային և բուժական հանգիստ, ավտոմեքենաների և բնակարանների վարձույթ և այլն:

«Լոռե Թրավել»-ը հաշվի առնելով իր հաճախորդների ցանկություններն ու հնարավորությունները, առաջարկում է մատչելի և որակյալ հանգիստ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ անթերի և հարմարավետ հանգստի կատարյալ պայմաններ ստեղծելով իր բոլոր այցելուների համար:
























2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: