ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔՈԼԵՋ













Հասցե` Երևան,Ավան,Բաբաջանյան 38

Հեռ.՝+374 10 61 38 61
       +374 10 62 51 20
Էլ. փոստ`college1926@mail.ru
Աշխատում է` 1926-ից մինչ օրս
Միջին մասնագիտական կրթություն




«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Discount card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
2 %  ԲՈՆՈՒՍՈՎ:

 


1946թ. Երևանի կոոպերատիվ տեխնիկումում, բոլոր մասնագիտությունների շարքում ստեղծվեց „Իրավագիտություն” մասնագիտության բաժին: Տեխնիկումը, Հայկոոպի համակարգում գործող բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների համար նախապատրաստում էր իրավաբան - իրավախորհրդատու մասնագետներ:

Ներկայումս ՀՀ միջին մասնագիտության հաստատությունների համակարգում միակն է, որ բոլոր մասնագիտությունների կողքին ունի նաև „Իրավագիտություն” մասնագիտության բաժին, որտեղ յուրաքանչյուր ուսումնական տարում տալիս է շուրջ 25 շրջանավարտներ, որոնք աշխատում են և կարող են աշխատել ՀՀ ժողտնտեսության բոլոր բնագավառներում, որպես իրավախորհրդատուներ` ՀՀ հարկային մարմինների համակարգում, դատական մարմինների համակարգում, ոստիկանության մարմինների համակարգում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններում, նոտարական գրասենյակներում, տարբեր կազմակերպություններում, ընկերություններում:

Քոլեջի նախկին շրջանավարտներից ոմանք ՀՀ-ում զբաղեցնում են բարձր պաշտոններ և կան պետական ապարատում աշխատողներ:

Քոլեջի „Իրավագիտություն” մասնագիտության ամբիոնի դասախոսները կազմված են բարձրակարգ,փորձառու իրավաբաններից և տարեց-տարի համալրվում են կայուն գիտելիքներով հարուստ երիտասարդ մասնագետներով:

Ողջունում ենք կրթություն ստանալու նպատակով «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամի «Բանկային գործ
» մասնագիտությունը նախընտրելու Ձեր որոշումը:

Կրթության բազմազան ծառայությունների և բարձր մրցակցության ներկա պայմաններում
«Բանկային գործ» մասնագիտությունն ընտրելու Ձեր որոշումը ևս մեկ անգամ փաստում է մեր քոլեջի՝ բարձրորակ «Բանկային գործ» մասնագետ կադրեր պատրաստողի բարի համբավը: Բանկային համակարգը հանդիսանում է ցանկացած տնտեսության ամենակարևոր հատվածներից մեկը, որի բնականոն գործունեությունը վճռորոշ ազդեցություն ունի տնտեսության զարգացման համար: Այդ իսկ պատճառով կարևորվում է ուսանողական պրոցեսի ճիշտ կառուցվածքը: Ուսանողներին տրվում են բանկային գործի սկզբնատառերը: Ծանոթանում են բանկային գործի ծագման հիմնապատճառների, ՀՀ բանկային համակարգի ինստիտուցիոնալ կայացման պատմության, բանկերի էության գործառույթների և գործառնությունների հետ: Կարողանում են ներկայացնել բանկային համակարգում մի շարք զարգացած երկրներում և ՀՀ-ում:

Ուսումնասիրում են առևտրային բանկերի գործունեության ընդհանուր կողմերը, այդ թվում ռեսուրսների ձևավորումը,տեղաբաշխումը,ակտիվների որակը՝ շահութաբերությունը,իրացվելիույթունը և վճարունակությունը,լիցենզավորման գործըթնացը, վերահսկողության տեսակները:Ամբիոնում դասավանդում են մանկավարժական մեծ փորձ ունեցող դասախոսներ:

Քոլեջի մասնագիտություններն են`

- Էկոնոմիկա,հաշվապահական հաշվառում և աուդիտ /ըստ ճյուղերի/


Հաշվապահ (ըստ ճյուղերի)
Հաշվապահը տարբեր կազմակերպություններում` անկախ դրանց կազմակերպա-իրավական ձևից իրականացնում է հաշվապահի մասնագիտական գործունեություն կապված կազմակերպության գույքային և ֆինանսական պարտավորությունների ու տնտեսական գործառնությունների հաշվապահական հաշվառման և վերլուծության հետ:



- Մենեջմենթ /Կառավարում/ ըստ ճյուղերի

Մենեջեր (ըստ ճյուղերի)
Մենեջերը իրականացնում է գնորդներին ուղղված ապրանքների և ծառայությունների շարժի կառավարում, ապրանքների և ծառայությունների բաշխում վաճառակետերում, վիճակագրական տվյալների վերլուծություն, գնորդների պահանջմունքների հետևողականություն, գների սանդղակավորում, զեղչերի և այլ խրախուսական միջոցների պլանավորում, վաճառքի փաստաթղթաշրջանառության կազմակերպում, վաճառակետերում ապրանքների և ծառայությունների գովազդում: Համագործակցում է մատակարարների հետ, ապահովում է վաճառքի կազմակերպումը և վաճառքի գծով պլանային ցուցանիշները:
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

Տեխնիկ՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատ համակարգերի ծրագրային ապահովման
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատ համակարգերի ծրագրային ապահովման տեխնիկը գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության բնագավառներում հաշվիչ մեքենաների, համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման միջոցներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ է մշակում:



- Մարքեթինգ /Շուկայաբանություն/ /ըստ ճյուղերի/

Շուկայաբան (ըստ ճյուղերի)
Շուկայաբանը իրականացնում է գնորդներին ուղղված ապրանքների և ծառայությունների շարժի կառավարում, ապրանքների և ծառայությունների բաշխում վաճառակետերում, վիճակագրական տվյալների վերլուծություն, գնորդների պահանջմունքների հետևողականություն, գների սանդղակավորում, զեղչերի և այլ խրախուսական միջոցների պլանավորում, վաճառքի փաստաթղթաշրջանառության կազմակերպում, վաճառակետերում ապրանքների և ծառայությունների գովազդում: Վաճառողների հմտության ապահովում, խթանում և մոտիվացում:



- Բանկային գործ

Մասնագետ՝ բանկային գործի
Բանկային գործի մասնագետը իրականացնում է հետևյալ գործունեությունը. բանկային հաշիվների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) բացում և վարում, դրամարկղային սպասարկում, կանխիկ և անկանխիկ տարադրամի փոխանակում, դրամով և արտարժույթով փոխանցումներ, ժամկետային և ցպահանջ ավանդների ներգրավում, վարկերի (ծրագրային, առևտրային, հիփոթեքային, սպառողական և այլն) տրամադրում, պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում:



- Իրավագիտություն

Իրավագետ
Իրավագետը կազմակերպությունների ղեկավարներին, գլխավոր կառավարիչներին, փաստաբաններին, ինչպես նաև իրավաբանության բարձր որակավորում ունեցող տարբեր մասնագետների օգնում է իրավաբանական գործերում, կազմում պայմանագրեր, այլ փաստաթղթեր, կատարում իրավաբանական ձևակերպումներ:



- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում/Ծրագրավորում/

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

Տեխնիկ՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատ համակարգերի ծրագրային ապահովման
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատ համակարգերի ծրագրային ապահովման տեխնիկը գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության բնագավառներում հաշվիչ մեքենաների, համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման միջոցներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ է մշակում:



2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: