Էմիդենտ ստոմատոլոգիական կլինիկա

















Հասցե` Հայաստան, Երևան, Հալաբյան փող., 31 շենք
Հեռախոս`
            (374) 10 319-549         (374) 55 319-549
            (374) 91 314-923         (374) 93 310-150

Աշխատանքային ժամեր ` 09:30 - 20:00

Էլ. Փոստ` vahram-77@mail.ru




«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Discount card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
9% ԲՈՆՈՒՍՈՎ:

 

''Էմիդենտ'' ՍՊԸ ատամնաբուժարանը հիմնադրվել է բժիշկ-ատամնաբույժ Վահրամ Իսկանդարյանի կողմից և սկսել է գործել 2006 թ.-ից: ''Էմիդենտ'' անվանումը ընտանեկան ծագում ունի (''Էմիլ''՝ անունից) և ''դենտ'' բառից, որը ատամ է նշանակում:Մեր ատանմաբուժարանը մատուցում է  ծառայությունների լայն  սպեկտր՝ թերապևտիկ, վիրաբուժական, իմպլանտալոգիական,  օրթոպեդիկ և  հիգիենիկ ոլորտներում: Ընկերությունը իր գործունեության ընթացքում հիմնական շեշտադրումը դնում է մատուցվող ծառայությունների և բուժման բարձր   որակի,   կիրառվող   տեխնոլոգիաների   արդիականացման, բուժ.   անձնակազմի մասնագիտական  ունակությունների  բարձր մակարդակի պահպանման վրա: Ընկերության բժիշկները   և    բուժանձնակազմը    պարբերաբար    մասնակցում   են   համաշարհային   և արտասահմանյան    առաջատար     ընկերությունների,    բուժհաստատություների   կողմից կազմակերպվոող  որոկավորման բարձրացման դասընթացներին, սեմինարներին:         Մեր անձնակազմի բարձր որակավորման վառ ապացույցը՝ տարբեր ժամանակներին ստացված պատվոգրերն  ու  հավաստագրերն  են: Սակայն ամենակարևորը մեզ համար՝ մեր ատամնաբուժարանի  հաճախորդների   առողջությունն   ու   գեղեցիկ ժպիտներն են, որոնք ուղղակիորեն վկայում են այն մասին, որ նրանցից յուրաքանչյուրը ստացել  է  բարձր որակի բուժօգնություն և ծառայություն անհամեմատ մատչելի գներով:
 
Այցելե՜ք Էմիդենտ:

Թերապևտիկ ստոմատոլոգիան բժշկի հմուտ ձեռքերն են, ասիստենտների ուշադիր և բարյացամ վերաբերմունքը, համաշխարհային առաջատար արտադրողների դեղամիջոցները, որոնք առաջարկում են բացառապես բարձրորակ նորագույն նյութեր և Ձեզ թույլ են տալիս ամբողջ բուժման ընթացքում ցավի ոչ մի նշան չզգալ: Ժամանակակից անզգայացնողներն էլ ապահովում են արագ անզգայացում՝ ընդամենը 30-180 վայրկյանից, իսկ դրանց ազդեցությունը շարունակվում է մեկուկես ժամ և ավելի:
Թերապևտիկ ստոմատոլոգիան հետևյալ ծառայություններն են.
որակյալ պլոմբի կամ կերամիկական ներդիրի տեղադրում (միկրոպրոթեզավորում), որը լիովին կհամապատըասխանի ձեր իրավիճակին;
խոռոչների բուժում գուտապերչային բույթերով, ինչպես նաև տաք գուտապերչայով (թերմոֆիլ):Նորագույն մեթոդիկաների կիրառումը՝ ուլտրաձայնով մշակման հետ համադրված, թույլ է տալիս հասնել խոռոչների իդեալական պլոմբավորման ժամանակի նվազագույն ծախսումներով: Եթե պահանջվի, ատամը կամրացնեն տիտանային կամ ապակե մանրաթելային բույթով: Կարիեսի (ատամնափուտի) և նրա բարդությունների բուժում և պրոֆիլակտիկա: 

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան ստոմատոլոգիայի բաժին է, որը նվիրված է ատամնածնոտային համակարգի ֆունկցիաների և ամբողջականության խախտումների բուժմանը և ախտորոշմանը պրոթեզավորման ճանապարհով:
Ժամանակակից օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամների պրոթեզավորմամբ և ծնոտադիմային հատվածի բուժմամբ:

Վիրահատական ստոմատոլոգիան  ստոմատոլոգիայի բաժին է, որը գործարկում է բուժման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են ատամների պահպանման գծով վիրահատությունները, ատամների պատրաստումը և իմպլանտացիան:
Վիրահատական ստոմատոլոգիան իր պրակտիկայում ներառում է նաև ատամների հեռացումը: Այն դեպքերում, երբ բուժումն անարդյունավետ է, և ատամի հեռացումն անխուսափելի է, ստոմատոլոգ-վիրաբույժը պրոֆեսիոնալ կերպով, արագ և անցավ կհեռացնի անհրաժեշտ ատամը: Հնարավոր է նաև իմաստնության ատամների հեռացումը, որոնք սխալ են աճել և խանգարում են: Երբ ատամի հեռացմամբ զբաղվում է պրոֆեսիոնալ վիրաբույժ-ստոմատոլոգը, ապա հնարավոր բարդացումների առաջացումը հանգում է նվազագույնի: Նաև վիրաբույժները կաատրում են կիստաների հեռացում, որոնք գտնվում են ատամի վերնամասում:
 
Բացի այդ, վիրահատական ստոմատոլոգիայի յուրաքանչյուր մասնագետ ատամը հեռացնելուց առաջ հիվանդին խորհուրդ կտա բացակայող ատամի տեղում պրոթեզավորման կամ նույնիսկ իմպլանտացիայի վերաբերյալ:
 
Վիաբուժական սոտմատոլոգիան ներառում է.
1. Իմպլանտացիա,
2. Ատամնապահպան միջոցառումներ,
3. Բորբոքային պրոցեսների բուժում (պերիոդոնտիտ, պերիոստիտ, օստեոմիելիտ, գայմորիտ, աբսցեսսներ, ֆլեգմոններ)
4. Ատամների հեռացում (մասնակի կամ լրիվ հեռացում)
5. Բերանի խոռոչի ուռուցքների բուժում
6. Բերանի խոռոչի նախապատրաստում հետագա պրոթեզավորմանը
7. Դեմքի վրա ոչ մեծ նորագոյացությունների հեռացումը
8. ՔՍԾՀ հիվանդությունների բուժում
9. Եռակի նյարդի հիվանդությունների բուժում
10. Թքագեղձերի հիվանդությունների բուժում
11. Դեմքի, վզի, բերանի խոռոչի վերքերի առաջնային վիրաբուժական մշակում
12. Ծնոտների վրա վերակառուցողական և պլաստիկ վիրահատություններ
13. Սպեցիֆիկ հիվանդությունների ախտորոշում դրանք բերանի խոռոչում դրսևորվելիս (ատինոմիկոզ, թոքախտ, սիֆիլիս)
14. Վիրահատություններ պարոդոնտի հյուսվածքներում


Իմպլանտանտը (կամ իմպլանտը) կարելի է կոչել արհեստական ՙարմատ՚, որը լիովին հարմարեցված է ոսկրին և կայուն է ժամանակի ներգործությունների նկատմամբ: Ատամի իմպլանտանտը պահպանում է իր բոլոր հատկությունները նաև տասնյակ տարիներ հետո: Իմպլանտանտների հենարանով ատամնային պրոթեզավորում կիրառելու գաղափարը պատկանում է շվեդ գիտնական P.Branemark-ին: Այդպիսի մեթոդի հիմնական արժանիքը կայանում է իմպլանտանտի ստերիլության, մակրերույթի մաքրության, հակավնասվածքայնության, իմպլանտանտի կառուցվածքի համապատասխանության մեջ ոսկրային հյուսվածքի մեջ նրա տեղին, ինչը երաշխավորում է ոսկրի և մետաղի մակերևույթի ամուր սերտաճումը: Ավելի ուշ այդ տեխնոլոգիան ստացել է ՙօստեոինտեգրացիա՚ անվանումը:  1965թ. P.Branemarkի կողմից առաջարկվել է օգտագործել պտուտակային իմպլանտանտի քանդովի կառուցվածք, որը կազմված է եղել ներոսկրային մասից և նրա վրա ձգվող հենարանային գլխիկից: 90-ական թթ., հիմնվելով էքսպերիմենտալ հետազոտությունների վրա, հաստատվել է օստեոինտեգրացիայի հնարավորությունը՝ կիրառելով միափուլ պտուտակային իմպլանտանտներ:
Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է տարբեր ատամնային իմպլանտանտներ, որոնք տարբերվում են ձևով, կտրվածքով, մակերոևւյթի մշակման մեթոդներով և այլն: Դենտալ իմպլանտացիան կորցրած ատամների վերականգնման մեջ դարձել է ընդւնված, մատչելի և արդյունավետ:.








2010-2017 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք գործող զեղչերի մասին: