ԴիաՄեդ բժշկական կենտրոն












Հասցե` Նոր Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյան 84

Հեռ.`   (+374 10) 66 92 93
          (+374 60) 54 04 68
          (+374 91) 40 00 78
Էլ. հասցե` armdiamed@gmail.com
www.diamed.am



 

«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Discount card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
2% ԲՈՆՈՒՍՈՎ:

 
ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է  2012թ. հունվարին:  Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվե լայն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները,  որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:

 Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցում ապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:

 Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից,  անգամ` արտերկրից:

Կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլորը` առանց տարիքային սահմանափակման:

ժողովրդական իմաստուն խոսքն ասում է. «Առողջությունն է մարդու ամենամեծ հարստությունը»: Պահպանեք այդ հարստությանը, որում Ձեզ կօգնի ԴԻԱՄԵԴ  բժշկական կենտրոնը:


DiaMed բժշկական կենտրոնը առաջարկում է Ձեզ ողնաշարի գոտկային հատվածի ճողվածքների բուժում ոչ վիրահատական նորագույն մեթոդով:
Կենտրոնը առաջարկում է նաև հետևյալ ծառայությունները.
-Էխոգրաֆիա
-Էնդոկրինոլոգի կոսնուլտացիա
-Մանուալ թերապիա
-Նյարդաբանի կոնսուլտացիա
-Կինեզիթերապիա
-Ստոմատոլոգիա
-Ռեֆլեքսոթերապիա
              

Ծառայություններ


1.Որովայնի և կոնքի խոռոչի օրգանների,
2.Փոշտի օրգանների,
3.Կրծքագեղձերի,
4.Վահանաձև , հարվահանձև գեղձերի,
5.Ավշային հանգույցների,
6.Թքագեղձերի,
7.Հղիության,
8.Փափուկ հյուսվածքների, ենթամաշկային գոյացությունների և հոդերի,
9.Ֆոլիկուլոմետրիա,
10.Նորածնի գլխուղեղի,
11.Դինամիկ խոլեցիստոգրաֆիա,
12.Մանցորդային մեզի որոշում




Եթե ծանր ֆիզիկական աշխատանք չենք կատարում,ուրեմն ողջ օրը համակարգչի առաջ ենք նստած աշխատում:Առաջին հայացքից սովորական դարձած մեր կենսակերպը երբևէ չի կարող օրինաչափ դառնալ մեր օրգանիզմի համար:Ամեն տարի ավելի մեծ տարածում ունեցող խնդիրների շարքում են հայտնվել ողնաշարի ճողվածքները:Սուր,գրեթե անտանելի ցավերը շատ լավ ծանոթ են նրանց,ովքեր տառապել են այս հիվանդությամբ,իսկ հետո  երկար ժամանակ պայքարել վիրահատությունից հետո առաջ եկող խնդիրների դեմ`շարժումների սահմանափակ հնարավորությամբ և ծանրության մշտական զգացողությամբ:Եւ հիվանդի առաջին առձագանքը,երբ բժիշկը ախտորոշում է ողնաշարի ճողվածք,այդ ամենն ապրելու սարսափն է:  Սակայն ժամանակակից բժշկության միտումները և ձեռքբերումները ամեն օր կարող են գերազանցել մեր բոլոր վախերը կամ սպասելիքները:

Շուրջ տասը տարի աշխարհում զարգացած բժշկական միջավայրում հաջողությամբ կիրառվում է ողնաշարի ճողվածքների բուժման ոչ վիրահատկան մեթոդը: DRX9000 համակարգը անընդհատ կատարելագործում է իր հնարավորությունները`արդյունքում երկարատև տարիների խնդիրը վերածելով կարճ ժամանկահատվածում վերացվող հիվանդության:Հայաստանում DRX համակարգի միջոցով ողնաշարի գոտկային հատվածի ճողվածքի բուժումը ոչ վիրահատական մեթոդով իրականցվում է <> բժշկական կենտրոնում: 2012թ. հունվարից գործող կենտրոնը մասնագիտացված է հենց այդ ուղղությամբ`ողնաշարային խնդիրների բուժման համալիր մոտեցմամբ: Բարձր արդյունավետություն,ճշգրտություն,անվտանգություն,այս հատկանիշներով են մասնագետները բնութագրում DRX9000 համակարգը: Վիրահատական միջամտության բացակայությունը միայն բավական է պատկերացնելու,թե ինչ լրացուցիչ բարդություններից ու տառապանքներից է այն ազատում հիվանդին,դեռ ավելին`վերադարձնում ակտիվ կյանք, ինչը երկար ժամանակ անհնար էր թվում: Այս մեթոդը հնարավորություն է տալիս փոքրացնել ճողվածքի չափը և վերացնել ցավը գոտկային հատվածում: Թե ինչպես է աշխատում սարքը, փորձենք ավելի պատկերավոր ներկայացնել:

Դրա արդյունավետությունը պայմանավորված է նրանով,որ այն ազդում է ողնաշարի կոնկրետ հատվածի վրա միայն,հենց այն,որը հանդիսանում է ցավի աղբյուրը:Այս համակարգում օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս վերացնել նյարդի սեղմվածությունը աստիճանաբար ազդելու միջոցով: Բուժման ընթացքում մեծանում է միջողնային տարածությունը,փոքրանում է ճողվածքը,ամրապնդվում են արտաքին կապանները և մկանները,մեծանում է դիսկի զանգվածը,ինչի շնորհիվ այն վերականգնվում է`պահպանելով ողնաշարը անվնաս:

Այսինքն`մեթոդը հիմնված է հետևյալ մեխանիզմի վրա.երկու ողերը իրարից հեռացնելու շնորհիվ առաջանում է տարածություն,որտեղ թափանցում է հեղուկ,դրա շնորհիվ ողը վերականգնում է իր ծավալը:Ձգման շնորհիվ առաջանում է վակուում,որը ճողվածքը քաշում է ետ: Այն դադարում է սեղմել նյարդին,արդյունքում վերանում է ցավը:Սարքավորման միջոցով կարող ենք ազդել մի քանի ճողվածքների վրա,իսկ վիրահատության դեպքում` միայն մեկի:

DRX9000-ը միակն է,որը թույլ է տալիս ողնաշարային ճողվածքները բուժել ոչ վիրահատական մեթոդով: Միևնույն ժամանակ այն միակն է, որը հնարավոր է կիրառել վիրահատությունից հետո կրկնվող ճողվածքների դեպքում,իսկ ինքը բացառում է կրկնվելու հնարավորությունը: Այն կիրառելի է նույնիսկ մինչև 3-րդ աստիճանի ճողվածքի դեպքում:Առավելությունն ակնհայտ է ընդամենը պարզ համեմատության մեջ.ամենաբարդացած դեպքերում անգամ դրա արդյունավետությունը 70% է: Բացի այդ երկարատև հետվիրահատական ժամանակաշրջանին փոխարինում է բուժման 6-շաբաթյա տևողությունը,որից հետո հիվանդը արագ անցնում է նախկին ակտիվ կյանքին`պահպանելով ընդամենը ֆիզիկական գործողությունների ծայրահեղ անհրաժեշտ սահմանափակումները: Այս համակարգի մասին կարող է երազել ցանկացած կլինիկա: Սակայն այն ձեռք բերելու հնարավորությունը տրվում է ոչ բոլորին:Խնդիրը ոչ միայն թանկարժեք սարքավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն են,այլև բժշկի մասնագիտական պատրաստվածությունը:



Կինեզիթերապիան հոդերի և ողնաշարի բուժման նոր ուղղություն է, մի մեթոդ, որը թույլ է տալիս ամրացնել հենաշարժական համակարգը: Բուժական ֆիզկուլտուրայի մի ձև է: Կատարելով ակտիվ ու պասիվ շարժումներ` աստիճանաբար հասցվում է կոնկրետ բուժական արդյունքի:

Աստիճանաբար մեծացվող ուժային ներգործությամբ մարզասարքը կիրառվում է խիստ անհատական`ըստ հիվանդի ֆիզիկական վիճակի, հիվանդության տեսակի ու աստիճանի,ըստ ուղեկցվող հիվանդությունների:

Կինեզիթերապիայի կուրս նշանակվում է այն մարդկանց,ովքեր ունեն հենաշարժական համակարգի հիվանդություններ, ինչպիսիք են`

1. ողնաշարի տարբեր հատվածների օստեոխոնդրոզը, դորսալգիա (մեջքի ցավը), կոկսարթրոզը, գոնարթրոզը, ուսաթիակային պոլիարթրիտը, արթրոզը

2. կեցվածքի խանգարումներ (սկոլիոզ, լորդոզ, կիֆոզ)

3. կենտրոնական ու պերիֆերիկ պարեզներն ու պարալիչները

4. հետվիրահատական մկանաջլակապանային համակարգի վերականգնումը:

Կինեզիթերապիան թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում վերականգնել մկանների ուժը և տոնուսը,անփոխարինելի է ինչպես մոնոթերապիայի,այնպես էլ մկանային և հենաշարժական համակարգերի բազմաթիվ հիվանդությունների  բուժման համալիրում:


ԴիաՄեդ

բժշկական կենտրոն
 

 



2010-2017 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք գործող զեղչերի մասին: