Թխվածքներ







098 748 743 Չեխովի 20

Բալով տորթ

Բաղադրությունը
125 մլ կաթ,
20 գր. խմորիչ,
20 գր. կարագ,
2 ճգ. շաքարավազ,
250 գր. ալյուր,
1 թգ. կիտրոնի հյութ,
5 ձու,
600 գր.բալ` սառեցրած կամ պահածոյացված
600 գր. թթվասեր,
50 գր. շաքարավազ,
1ճգ. օսլա,
1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակները

Տաքացնել կաթը, ավելացնել խմորիչը և շաքարավազը, խառնել մինչև լուծվելը: Ցանել մի քիչ ալյուր, 15-20 րոպե խմորը թողնել տաք տեղում, որպեսզի հանգստանա: Լցնել մնացած ալյուրը և պատրաստել խմոր: Խմորը տեղավորել թասի մեջ, փաթաթել տաք ծածկոցով և թողնել 40-60 րոպե, որպեսզի բարձրանա: Քամել բալի հյութը, ըստ ցանկության` կարելի է օսլա ավելացնել: Ալյուր ցանած սեղանի վրա թխման համար նախատեսված կաղապարի չափով բացել խմորը, ապա տեղավորել կարագով պատած կաղապարի մեջ ու բարձրացնել եզրերը: Խմորի վրա հավասարաչափ լցնել բալը: Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան: Թթվասերն ու ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազ, օսլա, վանիլին, կիտրոնի կեղև: Կրեմը լցնել բալի վրա և հավասարեցնել: Թխել 40-50 րոպե: Ջեռոցից հանել ու սառեցնել: Ըստ ցանկության` վրան լցնել քերած շոկոլադ, շաքարի փոշի կամ կոկոսի փաթիլներ ու զարդարել հատապտուղներով:

Ալիվանկա Մոլդովական խոհանոց

Բաղադրությունը
կաթնաշոռ - 600գ
ձու - 6հատ
եգիպտացորենի ալյուր - 1ճ գ
ցորենի ալյուր- 3ճգ
կարագ կամ մարգարին - 3ճգ
թթվասեր- 200գ
աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Կաթնաշոռը լավ տրորել հավկիթների և աղի հետ:
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան С.
Ցանել եգիպտացորենի ու ցորենի ալյուրները, ապա փափկեցված կարագն ու լավ խառնել:
Ավելացնել 100գ թթվասեր, խառնել:
Հատուկ թավան յուղով քսել, լցնել ստացված խմորը, հավասարեցնել:
Եփել մինչև պատրաստ լինի:
Կտրատել և մատուցել թթվասերի հետ:

Արտույտիկ

Բաղադրությունը
800գր ալյուր
20գր թթխմոր
800մլ կաթ
25գր կարագ
2ձու
100գր շաքարավազ
1 թեյի գդալ աղ
2 ճաշի գդալ ձեթ

Պատրաստման եղանակները

Պատրաստել խմոր:Խմորը բաժանել մասերի,գրդնակել երկարությունը լինի 15սմ,իսկ հաստությունը 2սմ:Բացաց խմորի ծայրերը դանակով մի քանի գծեր անել:Վերևի մասը կստացվի գլուխ,աչքերի տեղում դնել չամիչ՛,կողքերում դնել թևեր վրան ձու քսել և դնել գազօջախում: Պատրաստվելուց հետո մատուցել:



Ամանորյա Տորթ

Բաղադրությունը
150 գր կարագ,
20 գր մեղր,
70 գր շաքարի փոշի,
դարչին,
1 փաթեթ վանիլ,
1/2 նարնջի կեղև (քերած),
6 ձու,
85 գր աղացած,
նուշ 85 գր,
աղ,
80 գր շաքարավազ,
բուսական յուղ:

Պատրաստման եղանակները

Կարագը հարել մեղրի, 50 գր շաքարի փոշու, մի պտղունց դարչինի, վանիլի և նարնջի կեղևի հետ: Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները, ապա նուշն ու մակը:
Սպիտակուցների վրա մի պտղունց աղ լցնել, հարել, ապա ավելացնել շաքարավազն ու կրկին լավ հարել: Ստացված փրփուրն աստիճանաբար ավելացնել հիմնական զանգվածի մեջ` նախ 1/3 մասը, ապա` մնացածը:
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե:
Պատրաստի թխվածքը ջեռոցից հանել, թողնել ձևաթավայի մեջ այնքան, մինչև հովանա, ապա հանել, վրան դասավորել հաստ թղթից կտրված եղևնիներ, շաղ տալ մնացած շաքարի փոշին, ապա եղևնիները զգուշությամբ հանել:


Բիսկվիտ գլազուրով

Բաղադրությունը
Խմոր
200 կարագ
2 թեյի բաժակ շաքարավազ
4 հատ ձու
1 թեյի բաժակ կաթ
3 բաժակ ալյուր
1 թեյի գդալ վանիլին

Գլազուր
4 ճաշի գդալ շաքարավազ
2 ճաշի գդալ կակաո
1 թեյի բաժակ կաթ
30 գրամ կարագ

Պատրաստման եղանակները

Խմոր

Կարագն ու շաքարավազը հարել, հատ-հատ ավելացնել ձվերը, լավ հարել: Այնուհետև ավելացնել կաթն ու ալյուրը: Վերջում ավելացնել վանիլին: Պետք է ստացվի միջին խտության խմոր: Դնել ջեռոցում 200 C, թխել մինչև վերին շերտը կկարմրի:

Գլազուր

Բաղադրիչները հերթականությամբ լցնել, ապա դնել գազօջախին: Թողնել եփվի մոտ 5 րոպ: Վերջում ավելացնել կարագ: Զարդարել ըստ ճաշակի: Բարի ախորժակ:


Ելակով տորթ

Բաղադրությունը
Խմոր
8 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր

Կրեմ
1տուփ խտացրած եփած կաթ
200 գ կարագ
մի պտղունց վանիլին

Պատրաստման եղանակները

8 ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածն սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա (ես դեղնուցն ու սպիտակուցը չեմ աոանձնացնում):Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել:Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել, 1-2 րոպե: Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 200 O C ջերմաստիճանում 10րոպե, 180 O ջերմաստիճանում 15 րոպե:
Շերտերը սաոելուց հետո խոհարարական վրձնով 0.3 բաժակ կաթը քսել դրանց վրա, կրեմ քսել շերտերի միջև, ելակներն ամբողջական կամ կտրտած շարել շերտերի միջև ու վրան:

Ելակով կեքս

Բաղադրությունը
6 ձու,
1 բաժակ շաքարավազ,
0,5 լիմոն,
1 բաժակ ալյուր,
0,5 թգ.սոդա,
250 գր. ելակ,
թթվասեր

Պատրաստման եղանակները

6 ձուն 15 րոպե հարել, խառնել 1 բաժակ շաքարավազ, նորից հարել: Զանգվածին ավելացնել կես կիտրոնի կեղև և մի կես թեյի գդալ էլ հյութից, մի բաժակ ալյուր և կես թեյի գդալ սոդա: Լավ հարելուց հետո լցնել յուղած թիթեղի մեջ և դնել ջեռոցը: 250 գր. ելակը մաքրել, լվանալ, վրան շաքարավազ ցանել և թողնել: Խմորեղենը մատուցելիս մակերեսը ծածկել թթվասերով, վրան լցնել ելակի հյութը, իսկ պտուղները գեղեցիկ շարել վրան: Թարմ ելակի փոխարեն կարելի է օգտագործել մուրաբա, ինչպես ելակից, այնպես էլ պտուղներից:

Ելակով տորթ

Բաղադրությունը
13 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժալ ալյուր,
400 գր. ելակ,
1 բաժակ շաքարի փոշի,
1 ճ.գ. կարտոֆիլի ալյուր,
1 տուփ վանիլին,
0.5 լ գոլ կաթ

Պատրաստման եղանակները

10 ձուն հարել 2 բաժակ շաքարավազով: Լավ հարելուց հետո ավելացնել 2 բաժակ ալյուր, դանդաղ հարել, լցնել համապատասխան կաթսայի մեջ և թխել գազի վրա (շատ մարմանդ կրակի վրա): Թխելուց հետո մեջտեղից կտրել:
Միջուկ.- 400 գր. ելակը լավ լվանալ: 300 գր. ելակը պատառաքաղով տրորել և ավելացնել 2-3 ճ.գ. շաքարավազ, ապա եփել 5-10 րոպե մարմանդ կրակի վրա:
Կրեմ.- 3 ձուն լավ խառնել 1 բաժակ շաքարի փոշուն, ավելացնել 1 ճ.գ. կարտոֆիլի ալյուր, վանիլին, կես լիտր գոլ կաթ և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը: Կրակից վերցնել, 5-10 րոպե խառնել: Բիսքվիթի առաջին շերտի վրա լցնել ելակից պատրաստված խյուսը, վրան լցնել կրեմը և դնել երկրորդ շերտը: Վերին շերտին քսել կրեմ և զարդարել մնացած 100գր. ելակով:


www.recipes.am


2010-2014 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք գործող զեղչերի մասին: