Ցիտո Մեդ բժշկական կենտրոն









Հասցե՝  Հր. Ներսիսյան 14/1, Զաքյան փ. 5 շենք, Երևան, Հայաստան
Հեռ.՝  +374 10 20 02 80
          +374 10 20 02 60
Էլ. փոստ՝  info@cito-lab.am
Վեբ կայք՝  http://cito-lab.am/
Տնօրեն՝ Մարգարիտա  Կարենի Գևորգյան
Աշխատանքային ժամերը՝ 08:30-17:30, երկուշաբթիից շաբաթ



Ցիտո Բժշկական Կնետրոնում ստեղծված են հնարավոր հարմարավետությունները   պացիենտների համար, որպեսզի առաջացած խնդիրների դեպքում նրանք հնարավորություն ունենան լուծել առողջական խնդիրները մեկտեղում՝ անցնելով նախատեսված բուժհետազոտությունները և բուժումը:
Աշխատանքի հիմքում ընկած է առողջության պահպանման նպատակը: Կենտրոնում աշխատում են արտասահմանում վերապատրաստված , հոգատար և փորձառու մասնագետները:
Ծառայություններ.
-Թերապևտ
-Էնդոկրինոլոգ
-Սննդաբան
-ՈՒՁՀ
-Դուպլեքս հետազոտություն
-Գինեկոլոգ
-Ողնաշարաբան
-Նյարդաբան
-Ուրոլոգ
-ԼՕՌ /քիթ, կոկորդ, ականջաբան/
-Սրտաբան
- Վիրաբուժություն(պլաստիկ վիրաբուժություն)
-Վիրահատական բլոկ /փոքր ծավալի վիրահատություններ/
- "Ցիտո-Լաբ" էքսպրես լաբորատորիա /Կարճ ժամանակահատվածում ճշգրիտ ախտորոշում/
ՈւՁՀ –ն կատարվում է 3D/4D տեխնոլոգիայի TOSHIBA Aplio 500platinum ուլտրաձայնային համակարգով:
Aplio 500 platinum-ն ունի հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար:

Դրանք են`

• Էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար:
• Micropure ծրագիրը` կրծքագեղձում, վահանաձև գեղձում, երիկամներում և այլ օրգաններում միկրոկալցինատների հայտնաբերման համար:
• Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրեր` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծությամբ:
ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ /ծառայություն/ 

Cito Medical Centre-ը Հայաստանի ախտորոշիչ լաբորատորիաների շրջանում առաջիններից է, որ մատուցում է "Տնային կանչ" ծառայությունը, երբ մեր փորձառու մասնագետները այցելելով տուն, գրասենյակ վերցնում են անհրաժեշտ բոլոր տեսակի անալիզները։ Ինչպես նաև տնային պայմաններում կարող ենք կատարել ուլտրաձայնային հետազոտություն և ԷՍԳ, դրա համար օգտագործվում է սոնոգրաֆիայի շարժական սարքավորումը, էլեկտրասրտագրության սարքավորումը։
Skype ծառայություն- Առցանց /online/ բժշկական խորհրդատվություն
 “Ցիտո Լաբ” ախտորոշիչ կենտրոն
 “Ցիտո Լաբ” ախտորոշիչ կենտրոնը գործում է  2007 թվականից: 
"Ցիտո" էքսպրես լաբորատորիայի աշխատանքի հիմքում ընկած է առողջության պահպանման նպատակը:  Շուրջ 9 տարի գործող լաբորատորիայում արվում է ամեն ինչ ճիշտ ախտորոշում կատարելու համար: Նվազագույն ժամանակահատվածում այս նպատակին հասնելու անհրաժեշտ գործոններն են՝ բարձրակարգ մասնագետները և Roche ֆիրմայի  ժամանակակից սարքավորումները առկա են տվյալ լաբորատորիայում: Օգտագործելով համաշխարհային շուկայում առաջատար ընկերությունների բարձրորակ ռեագենտներ, ստուգիչ շիճուկներ "Ցիտո" էքսպրես լաբորատորիան ապահովում է իր այցելուների ճշգրիտ ախտորոշումը:
"Ցիտո" էքսպրես լաբորատորիային վստահելու դեպքում հաճախորդը ստիպված չէ ժամեր կամ օրեր սպասել: Ախտորոշումն անցնելուց ընդամենը 2 ժամ անց, հաճախորդին հետաքրքրող պատասխանները նրա ձեռքումն են:
"Ցիտո"  ախտորոշիչ կենտրոնում կատարվում են ամենատարբեր՝ կենսաքիմիական, իմմունոլոգիական, բակտերիոլոգիական, շճաբանական հետազոտություններ, որոնց միջոցով որոշվում են օնկոմարկերներ, ինֆեկցիաներ, հորմոններ, սուբստրատներ, ֆերմենտներ: Ախտորոշվում են վահանաձև գեղձի հիվանդությունները, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետի տարատեսակները, անեմիաներ և մի շարք այլ հիվանդություններ:
Պատասխանները ստանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ կրկին այցելել լաբորատորիա: Այն հնարավոր է ստանալ ֆաքսով, ինտերնետային կապի միջոցով՝ էլեկտրոնային փոստով :
Լաբորատորիայում գաղտնիությունը ապահոված է, իսկ  թեստերի պատասխանները կրկնակի անգամ հաստատվում են:
 Հետազոտություններ
•    Արյան վերլուծություն՝ կենսաքիմիական
•    Գլիկոզացված հեմոգլոբինի որոշում
•    Էքսպրես-ախտորոշում՝ օրգանիզմի վիճակի
•    Իմունաբանական հետազոտություններ
•    Կենսաքիմիական հետազոտություններ
•    Կլինիկական լաբորատոր ախտորոշում
•    Կլինիկական հետազոտություններ
•    Հորմոնալ հետազոտություններ
•    Միկրոկենսաբանական հետազոտություններ
•    Շճաբանական հետազոտություններ

✓ՊՇՌ լաբորատորիա /ПСР/
 
Ցիտո բժշկական բենտրոնի ՊՇՌ լաբորատորիան հագեցած է Quagen ֆիրմայի Rotorgene 6000 անալիզատորով և միակը իր մեծությամբ Հայաստանում Euroclone լամինար բոքսով, որի շնորհիվ բացառվում է բիոմատերիալի կոնտամինացիայի հավանականությունը:

Լաբորատորիայում ախտորոշվում են.

✓ սեռավարակներ
✓ որոշ ախտածին մանրէներ
✓ հեպատիտներ
✓ մարդու պապիլոմա վիրուս
✓ ֆեմոցենոզ, անդրոցենոզ
✓ որոշ գենետիկ հիվանդությունների առկայություն
✓ որոշ գենետիկ հիվանդությունների նախատրամադրվածություն



2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: