ԱՅԱ ՄԱՐԻԱ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ SPA ԿԵՆՏՐՈՆ











Հասցե` Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ազատության 77
Հեռ.`     (+374 95) 28 92 56
             (+374 60) 28 92 56
marketing@ayamaria.am
info@ayamaria.am



«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Discount card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
  ԲՈՆՈՒՍՈՎ:

 

«Այա Մարիա»՝ վայր առողջ հանգստի սիրահարների համար

«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնն այցելուների առջև իր դռներն է բացել 2012թ.: Գործունեության հինգ տարիների ընթացքում կենտրոնը դարձել է շատերի համար հարազատ և սիրելի վայր:

«Այա Մարիա»-ի հիմնադիր տնօրենն է հոգեբան – առողջագետ Անահիտ Հակոբյանը: Ինչպես նշեց Տիկին Անահիտը, նման կենտրոնի ստեղծման գաղափարը հղացել է դեռևս 20 տարի առաջ:

 Արդյունքում կենտրոնը հիմնվել է Շվեյցարիայի, Իտալիայի, Իսրայելի և այլ երկրներում գործող առաջատար առողջարանային կենտրոնների օրինակով: Այնուամենայնիվ, իր տեսակով կենտրոնն առաձնահատուկ է:

«Այա Մարիա»-ում է գործում ՄԻԱԿ ԱՐՔՈՒՆԻ ԲԱՂՆԻՔԸ, որը նախագծվել է արքունի շոգեսենյակների ջեռուցման համակարգի հնարավորինս նմանությամբ:

Շքեղ SPA ծառայություններից զատ, «Այա Մարիա»-ն իրականացնում է հատուկ առողջարանային և հոգեբանական ծրագրեր, մասնավորապես՝ կոուչսեսիաներ, հոգեբանական խորհրդատվություն, կինոթրեյնինգներ և արտծրագիր:

Ի դեպ, ՄԻԱՅՆ ՈՒՐԲԱԹ ՕՐԵՐԻՆ 15-20 րոպե տևողությամբ մեկանգամյա խորհրդատվությունը՝ ԱՆՎՃԱՐ Է:

Առողջ մարմնում առողջ հոգի և հակառակը՝ առողջ միտքը նպաստում է մարմնի առողջացմանը: Հետևելով այս սկզբունքին «Այա Մարիա»-ն իր այցելուներին առաջարկում է ԴԵՏՈՔՍ համալիր ծրագիր:

 10-օրյա դետոքսի (օրգանիզմի մաքրման հատուկ ծրագրի) արդյունքում օրգանիզմը երիտասարդանում է, առողջանում, կարգավորվում է քունը, հանգստանում են նյարդերը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռբազատվելու ավելորդ քաշից:

Կենտրոնի գեղեցիկ այգում ամռանն իրականացվում են յոգայի պարապունքներ, իսկ այգուն կից թոնրատանը առաջարկվում է լավաշի թխման ինտերակտիվ ծրագիր, ներառյալ լավաշի թխման արարողություն, ազգագրական երգուպար (կենդանի կատարում):

«Այա Մարիա»-ում տիրող խաղաղ միջավայրը, թարմ լեռնային օդն ու ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴԸ ստեղծում են հատուկ պայմաններ լիարժեք հանգիստ վայելելու համար: Կենտրոնում հյուրընկալվող ռուս զբոսաշրջիկի կարծիքով՝ «Այա Մարիան ոչ միայն լիարժեք հանգիստ է և առողջացում, այլև երազած դրախտ երկրի վրա»:





ԱՅԱ ՄԱՐԻԱ՝ ՀՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:


 ՏՈՆԱԿԱՆ SPA ՓԱԹԵԹ
 ԲԱՂՆԻՔԴ ԱՆՈՒՇ

 Մինչև դեկտեմբերի 25-ը ձեռք բերեք «ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ի տոնական փաթեթը 30% զեղչով:

Փաթեթը ներառում է՝

 Տաքացնող պրոցեդուրա

 Էկոպիլինգ

 Պարուրում /նյութը հաճախորդի ընտրությամբ/

 Մաշկի խոնավեցում

 Արոմաթեյ և խորոված խնձոր ընկույզով և դարչինով

  Փաթեթի արժեքը՝ 20 000 դրամ /29 000 դրամի փոխարեն/

 Զեղչը տրամադրվում է փաթեթից 2 և ավելի անձանց օգտվելու դեպքում:

 060/95 28 92 56, 095 95 35 35, 095 25 55 75



Պարգևե՛ք Ձեզ և Ձեր մտերիմների հաճելի օր և տրամադրություն՝ձեռքբերելով «ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ի ամանորյա ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐ:

  060/95 28 92 56, 095 25 55 75





2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: