ԱքսԻոմեդ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա











Հասցե` Երևան, Կենտրոն, Տերյան փող., 3 շենք, տարածք 42
Հեռ.`    ( +374 10) 52 28 82
             (+374 91) 52 28 82
             (+374 95) 52 28 82
axiomedclinic@yahoo.com
www.axiomed.am




«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Discount card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
2% ԲՈՆՈՒՍՈՎ:

 
 Axiomed վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրն իր տեխնիկակական հագեցվածությամբ և բուժանձնակազմի պատրաստվածությամբ բացառիկ կենտրոններից է, ոչ միայն հանրապետությունում այլև տարածաշրջանում:
 
 Գործունեության կարճ ժամանակահատվածում
Axiomed-ը ապացուցեց, որ բժշկական ծառայության բարձր որակը, առողջության վերականգնումը, անհատական մոտեցումն ու ամենակարևորը` բժշկի իրական առաքելության դրսևորումը մեր օրերում միանգամայն իրատեսական են:
 
 Գովազդային տարատեսակ ձևակերպումներից խուսափելու համար, կասենք միայն մեկ բան` եթե առողջությունը ամենաթանկ բանն է, վստահե՛ք այն արհեստավարժներին:



ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

 
   Վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնություն և խորհրդատվություն
    Հետվնասվածքային և հետվիրահատական վերականգնողական կինեզիոթերապիա
  •  Տրակցիոն բուժում` բուժման ընթացքում կիրառվում է Axiom DRХ9000C™
  •  Ռեֆլեքսոթերապիա
    Բուժական մերսում
  •  Ֆիզիոթերապիա
        
  ԱքսԻոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոն, որտեղ
առկա են ժամանակակից բոլոր մեթոդները ողնաշարի ֆունկցիաների վերականգնման և ոչ օպերացիոն բուժման համար:


ՏրակցԻոն բուժում
Ողնաշարային խնդիրների բուժման տրակցիոն մեթոդը` ձգման միջոցով բուժումը, թերևս ամենահինն է և կիրառվել է բոլոր ժամանակներում, իհարկե, ենթարկվելով նորարարական փոփոխությունների: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում: Գոյություն ունեն տարբեր տրակցիոն սեղաններ՝ մեխանիկական, էլեկտրոնանին, համակարգչային, սակայն իր ուրույն տեղն է գրավում ԱՄՆ և NASA գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված Axiom DRX 9000C մեքենան: Շնորհիվ համակարգչային ծրագրի այն կարողանում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ ստանալ առավելագույն տրակցիոն էֆեկտ, ընդ որում ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի այլ կոնկրետ նախանշված սեգմենտի վրա: Այս մեքենայի արդյունավետությունը հասնում է 86%-ի, ինչը ողնաշարային խնդիրների բուժման բնագավառում խիստ բարձր ցուցանիշ է, ընդ որում վիրահատական բուժման արդյունավետությունը առավել ցածր է` կապված վիրաբուժական և անեսթեզիոլոգիական հնարավոր բարդությունների զարգացման հետ:

DRX9000C™ ՏՐԱԿՑԻՈՆ ՍԵՂԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
     
• Միջողային սկավառակի ճողվածքներ, արտափքումներ և ճողվածքի ռեցիդիվներ
• Վերականգնողական բուժում ողնաշարային վիրահատություններից հետո
• Ռադիկուլիտ, սպոնդիլյոզ, ներվարմատիկային սինդրոմ, վերտեբրոբազիլյար սինդրոմ
•Լարվածության գլխացավեր, ծծրակային նյարդերի նեյրոպաթիաներ, ցավեր պարանոցի շրջանում
• Ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածի ռադիկուլոպաթիաներ կապված միջողային սկավառակների ճողվածքների կամ այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետ
•Թորակալգիաներ (ցավեր միջթիակային շրջանում), կոգցիգոդինիա, ռադիկուլոպաթիաներ
•Ռադիկուլո- և միելոիշեմիաների քրոնիկ դրսեևորումներ (ստորին վերջույթներում զգացողության, շարժումների ինչպես նաև միզարձակության խանգարումներ)


Կինեզոթերապիա
 
Խորհրդային տարիներին հայտնի էր բուժական մարմնամարզություն անվամբ։ Իրականում դա հենաշարժիչ համակարգի կազդուրումն ու առողջացումն է շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի, բուժական մերսման, տրակցիոն մեթոդի, երեխաների դեպքում նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով: Կինեզիոթերապիան ուղղված է այնպիսի համատարած խնդիրների լուծման ինչպիսիք են.
     
Ողնաշարի խրոնիկական հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածքներ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ, միոֆասցիալ և միոտոնիկ սինդրոմներ և այլն։   
Խոշոր հոդերի (ծնկահոդեր, ուսահոդեր, կ/ա և արմնկահոդեր, խրոնիկ արթրոզներ, արթրիտներ և այլն։   
Երեխաների եւ մեծահասակների կեցվածքի խեղումներ, ինչպես օրինակ Շոերման Մաուի հիվանդությունը։
 


Ողնաշարի խրոնիկական հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, միջողային դիսկերի ճողվածքներ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ, միոֆասցիալ և միոտոնիկ սինդրոմներ և այլն
Երեխաների եւ մեծահասակների կեցվածքի խեղումներ, ինչպես օրինակ Շոերման Մաուի հիվանդությունն է
Տարբեր էթիոլոգիայի սկոլիոզներ, այստեղ կուզենայի անդրադառնալ առավել չարորոակ իդիոպաթիկ սկոլիոզներին, որոնց բուժման բնագավառում կարող եմ ասել ունենք բավականին լուրջ հաջողություններ, ընդ որում առանց կորսետների կիրառման:
Հոդերի հետվնասվածքային եւ հետվիրահատական կոնտրակտուրաներ
Մկանային համակարգի հետվնասվածքային եւ հետվիրահատական ատրոֆիաներ
Հղիության ընթացքում առաջացող ողնաշարային խնդիրներ
Հավելյալ քաշ և այլն


ՌեֆլեքսոթերապԻա

Ռեֆլեքսոթերապիան (ասեղնաբուժություն, ակուպունկտուրա` թարգմանբար ասեղ-այրում թերապիա, Չժեն-Ցզյու թերապիա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունն է:

Ակուպունկտուրայի պատմությունը սկսվում է դեռ նախագրային Չինաստանից: Այս համակարգի տեսական հիմքը Ցի կենսական էներգիայի հոսք ասեղնաբուժություն կամ Չժեն-Ցզյու թերապիա ի կառավարումն է: Ակուպունկտուրայի մասին առաջին գրավոր հիշատակումները գտնվել են դեռ մ.թ.ա. III դարում թվագրվող հնագույն տեքստերում:

Մինչ օրս ասեղնաբուժությամբ և այրման միջոցով (հատուկ բույսերից պատրաստված սիգառներով) բուժումը (չժեն-ցզյու թերապիա) Չինաստանում բուժման ամենատարածված մեթոդներն են: Գոյություն չունի հնագույն ժողովրդական բժշկության նույնքան տարածված մեթոդ, որքան այս երկուսը, որոնք հիմնականում տարբերվում են օգտագործվող գործիքներով:

Ասեղնաբուժության համար օգտագործվող կետերի (կենսական ակտիվ կետեր) քանակը շուրջ 664-ն է, որոնցից 150-ը հիմնական կետերն են: Բոլոր կետերն ունեն ճշգրիտ տեղագրական դիրքեր և որոշակի թերապևտիկ նշանակություն:

Հիվանդության առաջացմանը, օրգանիզմում դրա տարածմանը և ախտանիշների ձևով դրան հետևել կարելի է պուլսային ախտորոշման միջոցով, որն ակուպունկտուրայի անբաժանելի մասն է: Ակուպունկտուրային պուլսային ախտորոշումն օգնում է հասկանալօրգանիզմի էնեգոմատակարարման վիճակը և ըստ այդմ ցուցաբերել ողջ օրգանիզմի բուժման անհատական մոտեցում:



ԱկուպունկտուրայԻ ցուցումներ

 
Ալերգիկ վիճակ, բրոնխային ասթմա և ասթմատիկ բրոնխիտ, մաշկային ալերգիկ երևույթներ:
Նյարդաբանական հիվանդությունների մեծ շրջանակ՝ մասնակի կաթված, կաթված, դիմային ու եռօրյակ նյարդերի բորբոքում, օստեխոնդրոզի դեպքում ռադիկուլյար համախտանիշ, ուղեղի կաթված և այլն:
Քրոնիկ սթրես, հոգնածություն, իմունիտետի անկում:
Ստամոքսի խոցային հիվանդության և տասներկումատնյա աղիքի բուժում, լեղուղիների դիսկինեզիա, ենթաստամոքսային գեղձի և բարակ ու հաստ աղիների բորբոքում:
Գինեկոլոգիական, էնդոկրին և մաշկաբանական հիվանդություններ:



2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: