«Ավազե Ամրոց» զարգացման և ավազանկարչության կենտրոն - VIP Catalog - VIP Catalog

«Ավազե Ամրոց» զարգացման և ավազանկարչության կենտրոն
















Հասցե` Արամի 80, Երևան, ՀՀ
Հեռ.` + 374 77 11 87 87
Էլ. փոստ`  avazeamroc@gmail.com




«Երջանիկ ընտանիք» նախագծի «Happy Family Bonus card»-ի քարտապանները կարող են օգտվել տվյալ ընկերությունից
2% ԲՈՆՈՒՍՈՎ:

 

Հարգելի ծնողներ` մայրիկներ և հայրիկներ, տատիկներ և պապիկներ,

«Ավազե Ամրոց» զարգացման և ավազանկարչության կենտրոնը հրավիրում է Ձեզ և Ձեր երեխաներին` մասնակցելու ավազանկարչության և զարգացնող ուսումնական ծրագրերին։ «Ավազե Ամրոցը» ամենևին էլ նման չէ այլ ամրոցների, որտեղ մեծ հսկաները պաշտպանում են ամրոցի դարպասները:

Մեր ամրոցում ապրում են միայն  բարի փերի-արվեստագետներ և զարգացնող մասնագետներ, ովքեր ժպիտով ուղեկցում են Ձեր փոքրիկներին մեր ավազե թագավորություն։ Նրանք մեծ հաճույքով և համբերատարությամբ ընդունում են բոլոր փոքրիկներին 1,5 տարեկանից սկսած։ Մեր հիմնական նպատակն է` անձի բնական և ներդաշնակ զարգացումը և նրա ստեղծագործական ընդունակությունների բացահայտումը։

Մենք առաջարկում ենք Ձեզ հետևյալ ծրագրերը`

Սպորտային սենյակ և զարգացնող խաղեր (այցելությունը` ժամավարձով)

Ավազով զարգացնող ծրագրեր` ըստ տարիքային խմբի (1,5 տարեկանից սկսած): Ծրագրերը նպաստում են երեխաների խոսքի, մոտորիկայի, ուշադրության, երևակայության, շփման, ինքնուրունության, հուզական, ինտելեկտուալ, ստեղծագործական, ճանաչողական ոլորտների զարգացմանը, հաղորդակցման հմտությունների, տրամաբանական մտածողության զարգացմանը և այլն:

Ավազանկարչության դասընթացներ փոքրիկների, մեծահասակների, զույգերի և ապագա մայրիկների համար:

Ավազե Ամրոցը մասնագիտացված է նաև ավազով շոու ծրագրերի ոլորտում, որոնք կարող են հետաքրքիր անակնկալ լինել կորպորատիվ և տոնական միջոցառումների համար:

Սիրով սպասում ենք Ձեզ մեր ավազե թագավորությունում:



























2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: