Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց - VIP Catalog - VIP Catalog

Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց







Քաղաք Երևանում` Թումանյան 35ա հասցեում, գործում է Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը` կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի գլխավորությամբ: Դպրոցի պատմությունը սկսվել է դեռևս 1974 թվականին: Այսօր դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ազգային նվագարանների, վոկալ-երգչախմբային, թատերական, պարարվեստի, կերպարվեստի, կոմպոզիցիայի և հարվածային գործիքների բաժիններ:

 Դպրոցում դասավանդում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնց թվում ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյան, ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Գեորգի Սարաջյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Առաքելյան և այլոք:

Դպրոցը ակտիվ մասնակցություն է ունենում ազգային և միջազգային մրցույթ- փառատոնների:

Հասցե`
Թումանյան 35ա
Հեռ. (+374 10) 53 21 92
Էլ.հասցե` kkoushnaryan@mail.ru
www.artschool.am










2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: