ԱՆԱՍԱ SPA








«Առողջ և երջանիկ ընտանիք» նախագծի շրջանակներում ընդգրկված
2 քարտապաններն էլ կարող են օգտվել տվյալ սպա կենտրոնից 
10-50 % ԶԵՂՉՈՎ:




 Անասա SPA `դա դրական լիցքերով լի  և բարյացակամ  անձնակազմով սրահ է: Կախված Ձեր ցանկություններից մեր մասնագետները կընտրեն Ձեր  համար անհատական
SPA ծառայությունների փաթեթ: Մեր կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Անասա SPA  հանդիսանում է պաշտոնական էքսկլյուզիվ ներկայացուցիչ ֆրանսիական Algotherm և Reference կոսմետիկ միջոցների 2006 թվականից:

Algotherm հանդիսանում է թալասոթերապիայի լիդեր, որը ունի 50 տարվա պատմություն: Իր ջրիմուռային բաղադրությամբ այն զբաղեցնում է 1-ն տեղը աշխարհում, որոնք պարունակում են 13 տարբեր տեսակի ջրիմուռներ: Նրանք անցնում են հատուկ մշակում լաբորատորիաներում, որոնք հիմնդրվել են 1962 թվականին: Դրական արդյունքը նկատելի է դառնում առաջին իսկ սպասարկումից հետո:
Reference ստեղծվել է ավելի քան 25 տարի առաջ: Reference իր մեջ ներառում է բարձրակարգ նախա և հետէպիլացիոն խնամք, տարբեր մաշկերի համար նախատեսված մեղրամոմեր: Հետէպիլացիոն խնամքը նպաստում է մազի աճի դանդաղեցմանը, ներաճին և մազի որակի փոփողմանը:
Եթե հմայքը ունի գաղտնիքներ, ապա դրանք կարելի է բացահայտել Անասա
SPA կենտրոնում Algotherm և Reference կոսմետիկ միջոցների օգնությամբ:
Համոզվեք դրանում ինքներդ......

Հասցե` ք.Երևան Տպագրիչների փող., 9 շենք
Հեռ. (+374 10) 54 47 05
Ֆաքս (+374 10) 50 09 49
Էլ.հասցե p.anassa@yahoo.com
www.anasaspa.am


Դեմքի խնամք

SPA դեմքի խնամքը իր մեջ ներառում է ` դեմակիաժ.խորը մաքրում ( ALGODERM ուլտրաձայնային ապարատով ),դեմքի և պարանոցի մերսում,կրեմային և պլաստիֆիկացվող դիմակներ կախված մաշկի տեսակից և եզրափակող խնամք:




ԽՆԱՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐ`
Յուղոտ պրոբլեմային մաշկ
Գերզգայուն մաշկ
Պիգմենտացիայի հարթեցում
Ատոնիկ մաշկ
Հակատարիքային
Ուլտրաձայնային մերսում(սոնոֆորեզ)
Հատուկ  խնամք աչքերի և շուրթերի համար


Մարմնի խնամք

ՊԻԼԻՆԳ
SPA պիլինգը գերազանց մաքրում է մաշկը`հեռացնելով եղջրացած շերտը:Հակացելյուլիտային և դետոքս պարուրումների ծրագրերում այն նախապատրաստում է մաշկը նյութի խորը և արդյունավետ ներթափանցման համար:
 
ՊԱՐՈՒՐՈՒՄՆԵՐ`
Բուժիչ
Հակացելյուլիտային
Ռելաքս
Ձգող

 
Անասա SPA սրահում կատարվում են տաք և սառը պարուրումներ: Պարուրումները համատեղվում են նաև վակումային մերսումով:

Դիմահարդարում
 
Շատ քչերին է հաջողվում դիմահարդարվելիս զերծ մնալ սխալներից:  Յուրաքանչյուր կին գիտի, որ դիմահարդարումը պետք է անպայման ներդաշնակ լինի հագուստի ոճի, տարվա եղանակի, ինչպես նաեվ օրվա եվ իրավիճակի հետ:
Մեր սրահում դիմահարդարումը  կատարվում է  Make-up Atelier կոսմետիկ միջոցներով:
Հոնքերի ձևավորում
Երեկոյան դիմահարդարում
Հարսանեկան դիմահարդարում


Վարսահարդարում

Անասա ՍՊԱ  սրահի վարսահարդարները ցուցաբերելով անհատական մոտեցում և հմտությոն, որը ձեզ անկրկնելի տեսք կհաղորդեն:
Մեր ՍՊԱ սրահը համագործակցելով Schwarzkopf առաջատար ընկերության հետ ներկայացնում է ձեզ վարսահարդարման հետևյալ ընդրանին՝
 
Մազերի ուղղում
Մազերի երանգավորում
Սանրվածք
Ոճային սանրվածք
Մազերի խնամք

 
Մանիկյուր-պեդիկյուր

 
Մանիկյուր
Անասա ՍՊԱ սրահը ներկայացնում է հիանալի հնարավորություն ունենալ թավշյա և խնամված ձեռքեր:
Մեր սրահում դուք կարողեք օգտվել մանիկյուրի  հետևյալ տեսակներից՝
Կլասիկ մատնահարդարում
Եղունգների աճեցում
French լաքապատում
Shellac-ով ծածկույթ
Պարաֆինոթերապիա

 
Պեդիկյուր
Ձեր ոտքերի խնամքը կիրականացվի, ոչ միայն մեր հիանալի մասնագետների օգնությամբ, այլ նաև Algotherm կոսմետիկ միջոցներով :
Անասա ՍՊԱ սրահում մենք առաջարկում ենք ոտքի խնամքի հետևյալ տեսակները՝
 
Ապարատային պեդիկյուր
SPA  պեդիկյուր

 
Մազահեռացում

Անասա SPA  կենտրոնը լինելով տարածաշրջանում միակ պաշտոնական ներկայացուցիչը ֆրանսիական Reference ապրանքանիշի , ներկայացնում է մազահեռացման համար նախատեսված բարձրակարգ մեղրամոմեր ,հետէպիլյացիոն խնամքի համար նախատեսված միջոցներ ,որոնք կանխում են զգայուն և պրոբլեմային մաշկի գրգռվածությունը,ինչպես նաև դանդաղեցնում են մազի աճը: ԱՆԱՍԱ SPA  կենտրոնը ներկայացնում է նաև էլեկտրոէպիլյացիա և ֆոտոէպիլյացիա ԷԼՕՍ ֆիրմային ապարատով:

Մերսում

Ոսկե մերսում
Ոսկե մերսում -  Դա էքսկլյուզիվ մարմնի խնամք է,որը հաղորդում է Ձեր մաշկին երիտասարդություն և գեղեցկություն` բացահայտելով գայթակղության բոլոր գաղտնիքները:Արժեքավոր էքստրակտները ` սև ձկնկիթի և չիչխանի, հոգ տանելով մաշկի մասին կհաղորդեն խոնավեցում և թարմություն:Էքսկլյուզիվ <<Ոսկե մերսումը>> կբացի սենսացիանների մի ամբողջ շարք:SPA պրոցեդուրան օգնում է ազատվել սթրեսից և հոգնածությունից,տալիս է էներգիա և ապահովում  էմոցիոնալ խաղաղություն:

Հանգստացնող մերսում
Ինչպես մերսման բոլոր տեսակները, հանգստացնող կամ հակասթրեսային մերսումը, նույնպես բարենպաստ է ազդում  նյարդային համակարգի վրա՝ բերելով այն հավասարակշռության ու ներդաշնակության: Մեր օրերում, շրջապատված  բազմաթիվ անբարենպաստ պայմաններով, երբ պատասխանատվության մեծ բեռ է դրված մեր ուսերին, անհրաժեշտ է հեռացնել այդ ամենը՝  օգտվելով Անասա SPA մերսման հանգստացնող պրոցեդուրաներից:Մերսման ընթացքում մարմինը հանգստանում  և թուլանում է:
 
Սրահի մասնագետները հանգստացնող մերսման շնորհիվ, կօգնեն կարգավորել արյան շրջանառությունը, վերացնել հոգնածությունը, վերականգնել աշխատունակությունը և բարելավել տրամադրությունը: Բացի այդ, շնորհիվ պարբերական հանգստացնող մերսման պրոցեդուրաների՝ կանխվում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը, որոնք ի հայտ են գալիս սթրեսների և նյարդային խանգարումների պատճառով:

Մերսում "Bora-Bora"

Algotherm  էքսկլյուզիվ մերսման  ծրագիր է  «Bora Bora» -ն :Այս ծրագիրը իրենից ներկայացնում է մարմնի խնամք , որը իր մեւ պարունակում է մարմնի փիլինգ,  ջրիմուռային  գնդերով  մերսում :Այս ծրագիրը նպաստում է մարմնի և հոգու ներդաշնակությանը:



Դասական մերսում
Դասական մարմնի մերսումը համարվում է  արդյունավետ միջոց՝ առողջության պահպանման և բազմաթիվ հիվանդություններ կանխելու համար:
Դասական մերսումը նպաստում է լարված մկանների վերականգմանը, հաղորդում դրական լիցքեր և ամրապնդում  նյարդային հյուսվածքները: Այս մերսման եղանակը խթանում է արյան շրջանառության և մարմնի կոնկրետ մասերի աշխատունակությունը: Մերսման հաճախականության առանձնահտկությունը կախված է անձի տարիքից և առողջական վիճակից:
Մերսման այս տեսակը ոչ միայն հաճելի է, այլ նաև համարվում է կարևոր բուժիչ պրոցեդուրա, որի միջոցով հնարավոր է ազատվել լարվածությունից և վերականգնել մարմնի առողջ տեսքը:

Հակացելյուլիտային
Հակացելյուլիտային մերսումը բնական և արդյունավետ միջոց է, որը կօգնի ազատվել ցելյուլիտից և կմոդելավորի Ձեր մարմինը:
Մերսումը կատարվում է Algotherm կոսմետիկ միջոցներով , որոնց օգնությամբ Դուք կարող եք նվազեցնել և հարթեցնել ցելյուլիտը առանց որևիցե ապարատային կամ վիրաբուժական միջամտության:Մոդելավորող մերսումը ավելի ինտենսիվ կատարվում է մարմնի պրոբլեմային  հատվածների  վրա,և կախված պրոցեդուրայի ինտենսիվությունից այն կարող է պահանջել   6-8 բուժում:











2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: