Ռուբեն Սևակի անվան № 151 դպրոց. - VIP Catalog - VIP Catalog

Ռուբեն Սևակի անվան № 151 դպրոց.











 1994 թ. Երևանի Արաբկիր համայնքի հմ151 հիմնական դպրոցը անվանակոչվեց 1915թ. նահատակներից թերևս ամենալուսե մարդու՝ Ռուբեն Սևակ-Չիլինկիրյանի անունով: Բժիշկ,բանաստեղծ,քաղաքական մտածող Ռուբեն Սևակի գործը,առավելապես նրա մարդասիրությունն ու պայքարի աննկուն հոգին, հայրենիքի հանդեպ տածած անմնացորդ սերը այդ օրվանից սկսած առավել լուսաբանվեցին՝ արմատվորետվ նրան մեծանուն գրողների շարքում։

 Դպրոցի բակում Ռուբեն Սևակի եղբորորդի, հայ արժանավոր մտավորական Հովհ. Չիլինկիրյանի հովանավորությամբ տեղադրվեց բանաստեղծի մարմարյա կիսանդրին դեմքը հառած Սասիսներին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։

 Հովհ. Չիլինկիրյանի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ դպրոցում ստեղծվել է Ռ. Սևակի հիշատակի տուն-թանգարանը, որը Նիս քաղաքում Հովհ. Չիլինկիրյանի հիմնադրած տուն-թանգարանի նմանատիպն է։ Այստեղ հյուրընկալվող յուրաքանչյուր հայ զգում է մեծանուն բանաստեղծի կենդանի ներկայությունը։ Յուրաքանչյուր մանկիկ , ով ոտք է դնում դպրոց, հավատարմության երդում է տալիս հիշատակի տանը, իսկ այնտեղ  անցկացրած յուրաքանչյուր  միջոցառում  հայրենասիրության,  ազգանվեր  գործի լավագույն դաս է աշակերտների համար։       
Դպրոցում գործում է մեծանուն բանաստեղծի դստեր՝ 97-ամյա Շամիրւսմ Սևակի անվան գրադարան-ընթերցարանը։ Բանաստեղծի դուստրը ժառանգել է հորից բանաստեղծական տաղանդը, ու թեև նրա բանաստեղծությունները գրված են ֆրանսերեն լեզվով բայց տրոփում են հայկական ոգով։ Շամիրամ Սևակի հովանավորությամբ դպրոցում մեր սաները ուսումնասիրում են նաև ֆրանսերեն։ Շամիրամ Սևակը 1995 թվականից սկսած պարբերաբար այցելում է դպրոց, ապրում նրա յուրաքանչյուր օրով։

 Շամիրամ Սևակը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից արժանացել է«Հիշողության դեսպանուհի» մեդալի, որպես Սեծ եղեռնը վերապրած ազգի հարատևության խորհրդանիշ։

 Ամեն տարի՝ փետրվարի 15-ին, բազմապիսի միջոցառումներով հագեցած, նշվում է Ռ Սևակի ծննդյան տարեդարձը։ Իսկ յուրաքանչյուր ապրիլ ամսին, Մեծ եղեռնի հերթական տարեդարձին ընդառաջ, դպրոցում կազմակերպվում են եղեռնազարկ գրողներին նվիրված միջոցառումներ և Սևակյան շաբաթ, որին իրենց մասնակցությունն են բերում տարբեր դպրոցների   աշակերտներ(ասմունքի,շարադրության   մրցույթներ,   ցուցահանդեսներ,   գրքի   շնորհանդեսներ, դաս-ցերեկույթներ...)։

 2010 թ ողջ հանրապետությունը մեծ շուքով նշեց Ռ.Սևակի ծննդյան 125 ամյակը. Ստեղծվել էր կառավարական հանձնաժողով՝ Հրանաշ Հակոբյանի նախագահությամբ, որի ջանքերով կազմակերպվեցին բազմապիսի միջոցառումներ, միջոցառումների բացման պատիվը տրված էր իր անունը կրող դպրոցին, որին ներկա էին բարձաստիճան հյուրեր և սփյուռքից ժամանած մտավորականներ։Սիջոցառումները տարատեսակ էին հանդիպումեր դասախոսություն-քննարկումներ գրողների միությունում, Թեքեյան կենտրոնում, ազգային գրադարանում, թատերական ներկայացում Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյան    համերգասրահում։


Հասցե`Բաբայան փող., 40 շենք
Հեռ.` +374-10-255788
          +374-10-255788



ՁՈՆ    ՌՈԻԲԵՆ ՍԵՎԱԿԻ
1
Ռուբեն Սևակ, Ձեր Նաիրյան ոգին
ճախրում է հայոց կամարների տակ
Հոսում   է  երգը  ,  հույսի   աղոթքը,
Խորունկ   հավատքը    լուսավոր։


կրկ.      Ուզում ենք  միշտ լինել  Ձե զ արժանի
           Կրթության   լույսի  մեր   դարբնոցում,
                                Ապրում է սիրտը, անհուն երազը
                                Կյանքի կարոտը հանճարի։


2

       Ապրում է մեր մեջ բանաստեղծը մեծ,
                                  Ռրը  կրում  է   դարերի    դրոշմ,
                                  Հավերժ անունը անմահանում է
                            Սերունդների վեհ սլացքով  ։


կրկ.      Ուզում ենք  միշտ լինել  Ձե զ արժանի
           Կրթության   լույսի  մեր   դարբնոցում,
                                Ապրում է սիրտը, անհուն երազը
                                Կյանքի կարոտը հանճարի։


2010-2018 © Մեջբերումներ անելիս և նյութերը արտատպելիս հղումը vipcatalog.am կայքին պարտադիր է:

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին սեղմելով նկարի վրա և տեղեկացեք տրամադրվող բոնուսների և ակցիաների մասին: